Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով,
Ախթալա համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեն և ծրագրային բյուջեն
Վարչական բյուջե՝
ա/ եկամուտների գծով ՝ 349542,1 հազ.դրամ
բ/ ծախսերի գծով՝ 349542,1 հազ. դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների (հատված 1):
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման (հատված 2):
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (հատված 3):
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) (հատված 4):
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (հատված 5):
7.Հաստատել բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման (հատված 6):
8.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թվականի հունվարի 1-ից::