Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ախթալա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ախթալա համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ախթալա, (098) 206753, (055) 002595, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2020 թվականի N 119-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ԱԽԹԱԼԱ ՕՐՋՈՆՈԿԻՁԵ ՓՈՂՈՑ , ԹԻՎ 1/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 4-րդմասի, 43-րդ հոդվածի, 42-րդհոդվածի 1-ին մասի 1-իկետի, Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, ղեկավարվելովՀայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի <<Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման եվ հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 828-Ն որոշմամբ, հիմքընդունելովՀՀկառավարության 13 ապրիլի 2006 թվականի N 721-Ն որոշումըևԱկա Գրանիտ ՍՊԸ-ի կողմից 05-05-2020 թվականին տրված հողամասի հատակագիծը որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի քաղաք Ախթալա Օրջոնոկիձե փողոց թիվ1/4 հասցեում գտնվող, 06-003-0014-0001 կադաստրային ծածկագրից առանձնացվող 0.00711 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելիկառուցապատման գործառնական նշանակության

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։

3. Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը և փոփոխված գործառնական նշանակության համապատասխան օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը

4. Սույն որոշումից ծագող իրավունքներն ենթակա ենպետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner