Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 275
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 48-Ա


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

06-073-0205-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀՈՂԱԿՏՈՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնված հողամասերի պայմանագրերի մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 13.09.2018թ. N 66-Ա որոշումը և սույն որոշմանը կցվող 06-073-0205-0006 ծածկագրով անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի փաստաթղթերը՝

Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող 06-073-0206-0005 ծածկագրով, համաձայն 11.09.2019թ-ի N 11092019-06-0066 վկայականի անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներ հանդիսացող Անուշ Սամսոնի Գիշյանին (1/2), Կատյա Զավենի Գիշյանին (1/4) և Անահիտ Զավենի Գիշյանին (1/4) վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի վարձակալության պայմանագրում կատարել հողամասի մակերեսի և հողամասի տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 2,018 հա մակերեսը փոխարինել 2,00242 հա մակերեսով, համաձայն կից ներկայացվող հողամասի հատակագծում բերված տվյալների (չափագրող-քարտեզագրող Արարատ Սողոմոնյան, որակավորման վկայական՝ 0219), համապատասխանաբար փոխել տարեկան վարձավճարի չափը՝ 40,360 /քառասուն հազար երեք հարյուր վաթսուն/ դրամը 40,048 /քառասուն հազար

քառասուն ութ/ դրամով: Վարձակալության պայմանագրի ժամկետը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումից բխող փոփոխություններն իրականացնելուց հետո, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանմանը: Մնացորդ՝ 0,01558 հա հողակտորի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում, այն ուղղակի վաճառքով՝ «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի շրջանակներում (110կՎ «Լալվար» և «Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանի տեղադրում) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը օտարելու նպատակով: Վաճառքի գինը սահմանել 1քմ համար 300 /երեք հարյուր/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner