չ1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Ախթալա համայնքի բնակիներից սեփականության իրավունքով ձեռք է բերել Ախթալա համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 670,3 քառ.մ մակերեսով՝ ըստ հետևյալ կադաստրային ծածկագրերի 06-069-0221-0041, 06-069-0276-0014, 06-069-0315-0046, 06-069-0271-0017 06-073-0206-0019, 06-073-0232-0007, 06-073-0238-0013 7 միավոր վարելահող, 06-069-0278-0020 կադաստրային ծածկագրով 110,3 քառ.մ մակերեսով կորիզավոր և 06-073-0239-0005 կադաստրային ծածկագրով 94,1 քառ.մ մակերեսով 1 միավոր խաղող:
Հողամասերի ձեռքբերման հիմնական նպատակը ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցումն ու սպասարկումն է:
Վերը նշված ծածկագրերով հողամասերում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է նշված բնակավայրային նշանակության հողամասերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի:
1. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.06.2014թ. ,,Էլեկտրամատակարարման հուսալիություն,, վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման մասին,, թիվ 599-Ն որոշման պահանջները, , ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի վարչական սահմաններում գտվող «ԲԷՑ» ՓԲԸ սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական 06-069-0221-0041, 06-069-0276-0014, 06-069-0315-0046, 06-069-0271-0017, 06-073-0206-0019, 06-073-0232-0007, 06-073-0238-0013 7 միավոր վարելահողը, 06-069-0278-0020 կադաստրային ծածկագրով 110,3 քառ.մ մակերեսով կորիզավորը և 06-073-0239-0005 կադաստրային ծածկագրով 94,1 քառ.մ մակերեսով 1 միավոր խաղողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան»
և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական 9 հենասյուների կառուցման ու սպասարկման համար:
3. Հայաստանի Հանրապետության Լոռուի մարզի Ախթալա համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: