Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 444
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 46-Ա


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 28.10.2010թ թիվ 1477-Ն որոշումը ,

                                               Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝  

 

 

1.Համայնքային  սեփականություն հանդիսացող <<Վերին Ախթալա>>  տարածքի 0413-0072-1 ծածկագրում գտնվող 3,0 հա մակերեսով խոտհարքը, վարձակալությամբ տրամադրել Լենդրուշ Լիպարիտի Բեժանյանին`  3 (երեք) տարի ժամանակով,  <<Վերին Ախթալա>>  տարածքի 0413-0072-2  ծածկագրում գտնվող 3 ,5  հա մակերեսով խոտհարքը վարձակալությամբ տրամադրել  Տիգրան Սուրենի Ղարիբյանին`3 (երեք) տարի ժամանակով,  <<Վերին Ախթալա>>  տարածքի 0413-0072-3  ծածկագրում գտնվող 0,5 հա մակերեսով խոտհարքը, <<Ուչկուլիսա հանդամաս>> տարածքի  0260-0010 ծածկագրում գտնվող  1,0 հա մակերեսով խոտհարքը, 0260-0025 ծածկագրում գտնվող 4,0 հա մակերեսով խոտհարքը   վարձակալությամբ տրամադրել  Աշոտ Լիպարիտի Բեժանյանին՝ 3 (երեք) տարի ժամանակով, <<Ուչկուլիսա հանդամաս>> տարածքի 0261-0011 ծածկագրում գտնվող  3,3 հա մակերեսով խոտհարքը վարձակալությամբ տրամադրել Վարդևան Լիպարիտի Բեժանյանին:

2.  Սահմանել վարձակալության վճար  1 հա-ի արժեքը տարեկան 7000 /յոթ հազար/  ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner