Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 275
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ախթալա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ախթալա համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ախթալա, (098) 206753, (055) 002595, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2020 թվականի N 117-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՆԵՂՈՑ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդհոդվածների, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդհոդվածի 4-րդմասի, 43-րդհոդվածի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի, Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի << ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 479 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 828-Ն որոշմամբ, հիմքընդունելովՀՀ կառավարության 04/05/2006 թվականի թիվ 342-Ն որոշումը և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 20042020-06-0018 վկայականը որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի գյուղ Նեղոց Թբիլիսյան խճուղի թիվ 1/1 հասցեումգտնվող, 06-080-0118-0027 կադաստրային ծածկագրով 0.16271 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում

3. .Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը և փոփոխված գործառնական նշանակության համապատասխան օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը

4. Սույն որոշումից ծագող իրավունքներն ենթակա են պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner