Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 237
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 44-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 44-Ա


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1684-Ն որոշման 2-րդ կետի սահմանումը,

Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում վերակառուցվող 110կՎ «Լալվար» և «Նոյեմբերյան» օդային գծերի հենասյուների տեղակայման նպատակով, համաձայն կից ներկայացվող բեկման (շրջադարձային) կետերի կոորդինատների և հողամասերի հատակագծերի, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող 06-073-0230-0002 կադաստրային ծածկագրով 1,0821 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից տարանջատել 0,01021 հա հողակտոր, 06-073-0237-0008 կադաստրային ծածկագրով 0,4094 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից տարանջատել 0,01021 հա հողակտոր, 06-073-0208-0015 կադաստրային ծածկագրով 0,4881 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից տարանջատել 0,0156 հա հողակտոր և 06-073-0207-0002 կադաստրային ծածկագրով 1,8961 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից տարանջատել 0,00941 հա հողակտոր:

2. Տարանջատված հողակտորները ուղղակի վաճառքով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝ վաճառքի գինը սահմանելով 1քմ համար 300 /երեք հարյուր/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանմանը՝ կից ներկայացնելով «ԱԿԱ--ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից (չափագրող-քարտեզագրող Սամվել Նիազյան, որակավորման վկայական՝ N 002) պատրաստված հողանջատման հատակագծերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner