Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով,17-րդ հոդվածով՝
որոշում եմ.
2021 թվականի հունվարի 15-ին, ժամը՝ 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանում գումարել ավագանու արտահերթ թիվ 1 նիստը՝ հետևյալ օրակարգով՝
1. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 15-ի արտահերթ թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2020 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին,
3. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 15-ի << ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 85-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: