Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 54-Ա


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1440-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1684-Ն որոշումները,

 Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝

 

 1.Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում վերակառուցվող 110կՎ «Լալվար» և «Նոյեմբերյան» օդային գծերի №59 և №62 հենասյուների տեղակայման նպատակով, համաձայն կից ներկայացվող շրջադարձային կետերի կոորդինատների և հատակագծերի, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող 06-073-0215-0005 կադաստրային ծածկագրով 1,0484 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգուց տարանջատել 0,00941 հա հողակտոր, վաճառքի գին սահմանելով 1քմ  350 /երեք հարյուր հիսուն/  ՀՀ դրամ  և 06-073-0207-0002 կադաստրային ծածկագրով 1,8961 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից տարանջատել 0,00941 հա հողակտոր, վաճառքի գին սահմանելով 1քմ  300 /երեք հարյուր /  ՀՀ դրամ:

 2. Տարանջատված հողակտորները ուղակի վաճառքով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner