Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 15-ի <<ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 75-Ն որոշումը և ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի բնակիչներ ԱՁ Վալերի Բեժանյանի և ԱՁ Գարիկ Խաչիկյանի հայտերը
Որոշում եմ՝
1.Թույլատրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի բնակիչներ ԱՁ Վալերի Բեժանյանին, ԱՁ Գարիկ Խաչիկյանին 2021 թ. հունվարի 01-ից մինչև 2021 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառք:
2. Հարկատուներից գանձել համապատասխան տեղական տուրքեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: