Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 54-Ա


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի    18-րդ հոդվածի առաջին մասի    21-րդ կետի,  77-րդ հոդվածի,   80-րդ հոդվածի,   «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի՝

1.Ախթալայի համայնքի համայնքային  սեփականություն հանդիսացող՝ Ախթալայի  համայնքապետարանի  ծառայողական ավտոմեքենան՝  մակնիշիը՝ MERSEDES BENZ C 180 (այսուհետ՝գույք), 114 LL 01 համարանիշի, 11192112087071շարժիչի  WD82020181A760438 նույնացման    հրապարակային  սակարկություններով՝  բաց աճուրդով,  օտարելու համար տալ համաձայնություն և թույլատրել փոխել պետհամարանիշը հետագայում օտարելու համար:

1) Նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար`  հինգ հազար (5000)   ՀՀ դրամ:

2. Գույքն   օտարելու համար  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  սահմանափակումներ չկան:

3. Գույքի  օտարումից  ստացվող   ֆինանսական   միջոցներն  օգտագործվում  են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:     

4.Նշված գույքը գնահատելու համար դիմել լիզենզավորված գնահատող կազմակերպության:      

5. Համայնքիղեկավարին`

 1)Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել սույն որոշման առաջին   կետով սահմանված  գույքն  աճուրդով օտարելու հետ կապված աշխատանքները.

2)Գույքն օտարելուց հետո` մեկ շաբաթյա ժամկետում, գույքագրման փաստաթղթերում կատարել  համապատասխան փոփոխություն  և ներկայացնել  Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Ախթալա համայնքի  ավագանուն՝  առաջիկա նիստում հաստատելու համար:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner