Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
գիծ

23.08.2019թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05 ՄԱՐՏԻ 2019 թվականի «ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,01558ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 22-Ա ՈՐՈՇՈՒՄԻՑ (ՆԻՍՏ N 3)

համայնքի ավագանին որոշում է՝

 1.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 599–Ն որոշման պահանջները՝ «Էլեկտրակառավարման հուսալիության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան»  և  «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ  փոխարինում  ծրագրի շրջանակներում հենարանների տեղակայման համար հատկացված,ՀՀԼոռու  մարզի Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գործառնական նշանակությունը անտառ 0.01558 հա  անտառ նպատակային նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա էլեկտրահաղորդման օդային գծի 1 հենասյուն կառուցելու համար:

 

     Դիմել ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովին  վերը նշված հարցը քննարկելու համար:

 

2. Համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության վերաբերյալՀայաստանիՀանրապետության  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի  դրական  եզրակացությանդեպքում, Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող06-080-0116-0182 ծածկագրի  0,01558հա անտառ նպատակային նշանակության հողատարածքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, հետագայում հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուղղակի վաճառքի կարգով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին 1քմ-ն՝ 144 (հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ արժեքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Նոյեմբերյան» և «Լալվար» 110կՎ ԷՀՕԳ փոխարինում ծրագրի շրջանակներում օդային գծի 1 հենասյուների կառուցման և սպասարկման համար:

 3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

 

 

                      

 

 

Կողմ -10

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՅՈՐԳԻ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0

Համայնքի ղեկավար՝                      ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Իսկականի հետ ճիշտ է՝

Աշխատակազմի քարտուղար՝