Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնք
(098) 206753, (055) 002595 akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈՒՆԻՍԻ 2020թվականի N 113-Ա

ԱՁ ԷԴՎԱՐԴ ՍՈԽԻԿՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ , ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ,<<ՆՈՒՌԻ ՆՌՆԵՆԻ>> ԱՁ-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 11-ի << ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 60-Ն որոշումը և <<Էդվարդ Սոխիկյան>> ԱՁ-ի և <<Նուռի Նռնենի>> ԱՁ-ի հայտը՝

                                                                   Որոշում եմ․

1.<<Էդվարդ Սոխիկյան>> ԱՁ-ին տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվություն ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրում  2020 թվականի հունվարի 01-ից մինչև հունիսի 30-ի համար ։

2.<<Նուռի Նռնենի>> ԱՁ-ին  տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման,  ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառք, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա  բնակավայրում  2020 թվականի հունվարի 01-ից մինչև հունիսի 30-ի համար ։

3.Հարկատուներից գանձել համապատասխան տեղական տուրքեր:

 

Համայնքի ղեկավար՝                             ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ախթալա