Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշումներ N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ախթալա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ախթալա համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ախթալա, (098) 206753, (055) 002595, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2019 թվականի N 37-Ա

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ՆԵՂՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով,,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ի մասով  ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝

 

 1.Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի վարչականտ արածքում՝ Նեղոց գյուղում գտնվող, պետական սեփականությունը հանդիսացող՝ 06-080-0116-0170 ծածկագրով 0.0778 հա, 06-080-0116-0011 ծածկագրից առանձնացված 0.0031 հա և 06-080-0105-0001 ծածկագրից առանձնացված 0.749854 հա, անտառային ֆոնդի հողամասերի նպատակային նշանակությունը Մ 6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի բարելավման նպատակով կատարվող աշխատանքների շրջանակներում նոր հողամասեր տրամադրելու անհրաժեշտությունից ելնելով փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի նպատակային նշանակության, տրանսպորտի հողերի գործառնական նշանակության:  

2.Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:

3.Անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 5-ի թիվ 21-Ա որոշումը:

4. Սույն նորոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


Կողմ -10

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՅՈՐԳԻ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner