Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 9 - 2020,Սեպտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 10 - 2020,Հուլիս 11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հունիս 24 - 2021,Հունիս 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 8
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 30 - 2020,Մայիս 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Փետրվար 27 - 2020,Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 4 - 2020,Փետրվար 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2018,Նոյեմբեր 16 - 2019,Նոյեմբեր 30
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.19 ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցիներ.Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից են, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1֊ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը: Սեպտեմբերի 1֊ը լավ առիթ է երախտիքի եւ գնահատանքի խոսք հղելու մեր բոլոր ուսուցիչներին եւ մաղթելու հաջողություններ ... Մանրամասն
30.08.19 Ախթալայի համայնքապետարան
Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի մշակույթի տան շենքի հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսկվել են: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող վերանորոգման արդյունքում կստեղծվի երկարաժամկետ շահագործման համար պիտանի, բարեկարգ եւ հարմարավետ շենքային պայմաններ։ Բարենպաստ պայմանների ապահովումը թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել համայնքում մշակութային, սպորտային, հասարակական միջոցառումները։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35.930.000 ՀՀ դրամ, որից 13.800.000 ՀՀ դրամը հատկացնելու է կառավարությունը, իսկ 22.130.000 ՀՀ դրամը՝ համայնքը: Աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանվել է ս/թ նոյեմբերի 15-ը:Հ.Գ. «Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում» ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաեւ ... Մանրամասն
30.08.19 Ախթալայի համայնքապետարան

Ախթալա համայնքի համար կենսական նշանակության թիվ մեկ խնդիր հանդիսացող Մեծ ու Փոքր Այրում բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման մեկնարկն արդեն տրված է: Շահագործվելու է շուրջ 9,5կմ խողովակաշար, արդյունքում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում 1086 շահառուների համար։ 
Ծրագրի ընդհանուր արժեքը 58.099.600 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը 21.595.600 ՀՀ դրամ է, իսկ կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 36.504.000 ՀՀ դրամ:
Մեծ ու Փոքր Այրում բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ սույն թվականի նոյեմբերի 30֊ը:

30.08.19 Ախթալայի համայնքապետարան

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Ֆոտոշարքը՝ Ախթալայի Աբովյան փողոցի թիվ 21 եւ Շամլուղ քաղաքի 2֊րդ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներից:

28.08.19 Ախթալայի համայնքապետարան

Ախթալա համայնքի Շամլուղ եւ Նեղոց բնակավայրերում գազիֆիկացման աշխատանքներն արդեն սկսվել են, իրականացվելու է նաեւ Ախթալա քաղաքի Առափնյա եւ Երկաթուղայիններ թաղամասերի գազիֆիկացում։

Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 5.8 կմ ընդհանուր երկարությամբ ներհամայնքային գազամատակարարման համակարգի անցկացում: Գազիֆիկացման աշխատանքների ավարտին բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա 470 ընտանիք` 1414 մարդ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67.004.000 ՀՀ դրամ, որից 39.614.400 ՀՀ դրամը հատկացնելու է կառավարությունը, իսկ 27.389.600 ՀՀ դրամը՝ Ախթալայի համայնքապետարանը։

14.08.19 Ախթալայի համայնքապետարան
2019 թվականի օգոստոսի 18֊ին, ժամը 15։00֊ին ՀՀ Լոռու մարզի  Ախթալայի կենտրոնական մարզադաշտում կայանալու է << Խորովածի համահայկական 11֊րդ փառատոնը>> : Խորովածի համահայկական փառատոնն անց է կացվում 2009թ-ից: Հիմնական նպատակն է խորովածի հայկական տարբերակի հանրահռչակումը, ինչպես նաև հայկական տուրիստական գոտիների հանրահռչակումը: Ի սկզբանե <<Խորովածի համահայկական փառատոն>>-ն անց է կացվել Ախթալա համայնքում, իսկ 2016թ. Ախթալան ճանաչվեց խորովածի մայրաքաղաք:  Խորովածի փառատոնը՝ մրցույթ-փառատոն և ցուցահանդես-վաճառք է: Փառատոնի նպատակն է  Նպաստել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը Նպաստել համայնքի բրենդավորմանըՄասսայականացնել և ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Խորովածի փառատոն - 2018
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Ախթալայի վանքում
Ахтала (Akhtala, Ախթալա) - Средневековая Крепость
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner