Այսօր: Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 10 - 2020,Հուլիս 11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հունիս 24 - 2021,Հունիս 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 8
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 30 - 2020,Մայիս 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Փետրվար 27 - 2020,Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 4 - 2020,Փետրվար 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2018,Նոյեմբեր 16 - 2019,Նոյեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Սեպտեմբեր 3 - 2019,Սեպտեմբեր 3
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.08.19 Ախթալայի համայնքապետարան
2019 թվականի օգոստոսի 18֊ին, ժամը 15։00֊ին ՀՀ Լոռու մարզի  Ախթալայի կենտրոնական մարզադաշտում կայանալու է << Խորովածի համահայկական 11֊րդ փառատոնը>> : Խորովածի համահայկական փառատոնն անց է կացվում 2009թ-ից: Հիմնական նպատակն է խորովածի հայկական տարբերակի հանրահռչակումը, ինչպես նաև հայկական տուրիստական գոտիների հանրահռչակումը: Ի սկզբանե <<Խորովածի համահայկական փառատոն>>-ն անց է կացվել Ախթալա համայնքում, իսկ 2016թ. Ախթալան ճանաչվեց խորովածի մայրաքաղաք:  Խորովածի փառատոնը՝ մրցույթ-փառատոն և ցուցահանդես-վաճառք է: Փառատոնի նպատակն է  Նպաստել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը Նպաստել համայնքի բրենդավորմանըՄասսայականացնել և ... Մանրամասն
09.08.19 Ախթալայի համայնքապետարան

Ախթալա համայնքում շինարարական եռուզեռը շարունակվում է։ Պետություն֊համայնք համագործակցության շրջանակներում՝ սուբվենցիոն ծրագրով Նեղոց գյուղի Արմեն Գրիգորյան փողոցի ասֆալտապատման գործընթացը շարունակվում է։ Սկսվել է նաեւ Ախթալա քաղաքի Շահումյան փողոցի շուրջ 300 մետր երկարությամբ մայթի բարեկարգման աշխատանքները։

05.08.19 Ախթալայի համայնքապետարան
2019 թ օգոստոսի 3֊ին մեծ շուքով նշվեց 《 Շամլուղի օր》ավանդական տոնակատարությունը։Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը,մարզպետարանի աշխատակիցներ,ՀՀ ԱԺ պատգամավորներ,Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը,վարչական տարածքի ղեկավարներ։Ներկա բոլոր հյուրերը շնորհավորեցին շամլուղցիներին իրենց ելույթներով։Մարզպետ Ա.Ղուկասյանի և համայնքապետ Ա. Թամազյանի կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին հանրային,մարզական և մշակույթային կյանքում լավագույն արդյունքներ գրանցած շամլուղցիներին։Հանդիսությունը տեղի ունեցավ Շամլուղ քաղաքի կենտրոնում,ելույթ ունեցան երաժշտական խմբերն ու անհատ կատարողները։Սիրելի շամլուղցինե՛ր,կրկին անգամ շնորհավորում ենք ... Մանրամասն
02.08.19 Ախթալայի համայնքապետարանի նվերները առաջին դասարան հաճախող երեխաներին

Ախթալա խոշորացված համայնքի բնակավայրերի բոլոր այն երեխաները, ովքեր սեպտեմբերի 1֊ին առաջին անգամ դպրոց կգնան, համայնքապետարանի կողմից նվեր ստացան դպրոցական պարագաների ամբողջական հավաքածու՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ և այլն: 
Նվերներ հանձնվեց 69 առաջին դասարանցիների՝ միաժամանակ փոխանցելով համայնքապետ Ա․ Թամազայանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: 
Ախթալայի համայնքապետարանի նվերները փոքրիկներն ընդունեցին մեծ խանդավառությամբ։

31.07.19 Ախթալայի համայնքապետարան

Ախթալա համայնքի Շամլուղ քաղաքի 10֊րդ եւ Ախթալա քաղաքի Օրջոնիկիձե փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև Ախթալայի Աբովյան փողոցի թիվ 21 և Շամլուղ քաղաքի 2֊րդ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 22.423.080 ՀՀ դրամ է՝ 55/45 պետություն֊համայնք հարաբերակցությամբ, աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 31-ը:

31.07.19 Ախթալայի համայնքապետարան
Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի շրջանակներում Ախթալայի համայնքապետարանում կայացավ հանդիպում համայնքապետ Ա․ Թամազյանի, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ։USAID RED-NEO ծրագրի մոնիտորինգի մասնագետ Արման Մելքոնյանը եւ «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության ծրագրի ղեկավար Արմեն Մամբրեյանը հանդիպման ընթացքում ներկայացրեցին ծրագրի նպատակներն ու խնդիրները։Քննարկման ընթացքում խոսվեց համայնքի գյուղատնտեսության եւ ագրո-վերամշակման ոլորտի առկա խնդիրներից, դրանց լուծմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունից, ինչպես նաեւ՝ այգեգործության զարգացման հնարավորություններից։ Ա․ Մամբրեյանը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Խորովածի փառատոն - 2018
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Ախթալայի վանքում
Ахтала (Akhtala, Ախթալա) - Средневековая Крепость
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner