Այսօր: Ուրբաթ, 30 Հուլիսի 2021թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 28 - 2022,Հուլիս 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021,Մայիս 10 - 2026,Մայիս 10
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2021,Մայիս 7 - 2025,Մայիս 7
Հայտարարություն
2021,Մայիս 6 - 2025,Մայիս 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021,Մայիս 5 - 2024,Մայիս 6
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2021,Մարտ 29 - 2022,Մարտ 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Հոկտեմբեր 13 - 2023,Հոկտեմբեր 13
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Սեպտեմբեր 8 - 2023,Սեպտեմբեր 9
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Օգոստոս 14 - 2023,Օգոստոս 14
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Հուլիս 20 - 2023,Հուլիս 20
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2020,Հուլիս 16 - 2024,Հուլիս 16
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2020,Մայիս 21 - 2025,Մայիս 21
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Նոյեմբեր 26 - 2022,Նոյեմբեր 30

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.06.21 ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարեւոր իրադարձության՝ «Վերջին զանգի» կապակցությամբ: Դուք թեւակոխում եք կյանքի նոր փուլ: Առջեւում Ձեզ սպասում է աշխարհը ճանաչելու եւ այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Ինչ ճանապարհ էլ որ ընտրեք, նախեւառաջ եղեք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, անմնացորդ սիրեք մեր հայրենիքը: Ջանք եւ եռանդ չխնայեք նոր գիտելիքներ  ձեռք բերելու համար, պետք է հնարավորն ու անհնարն անել ձեր նախընտարծ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետը դառնալու համար, որպեսզի ձեր գիտելիքներով հզորացնեք Հայաստան աշխարհը՝ կերտելով արժանապատիվ ապագա: Սիրելի՛ շրջանավարտներ, մեր ստացած գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ... Մանրամասն
03.06.21 Ախթալայի համայնքապետարան

«Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պատերազմի մասնակիցներին, պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացած անձանց, նրանց ընտանիքներին, ինչպես նաև զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքներին մատուցում է ԱՆՎՃԱՐ հոգեբանական ծառայություն։ Հոգեբանական աջակցության կարիք ունեցող շահառուները կարող են դիմել «Առավոտ» ԲՀԿ-ին, հեռ․ /374 322/4 12 88, էլ․ փոստ aravott@mail.ru:

01.06.21 Ախթալայի համայնքապետարան
Սիրով շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա, պայծառ ու լուսավոր տոնի առթիվ:
Յուրաքանչյուրիս պարտքն է բարեկեցիկ պայմաններ ստեղծել երեխաների լուսավոր եւ ապահով ապագայի համար,  որովհետեւ նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլեւ մեր երկրի ապագա ուսուցիչները, բժիշկներն ու շինարարները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները, ծրագրավորողներն ու իրավաբանները, լրագրողներն ու պարզապես այս հասարակության կերտողները:
Մեկ անգամ եւս շնորհավորում ենք բոլոր երեխաներին, մաղթում՝ առողջություն, ընտանեկան ջերմություն, հզոր եւ ապահով հայրենիք: Թող անկեղծ ժպիտն ու սերը հարատեւեն ձեր կյանքում:
28.05.21 Ախթալայի համայնքապետարան
Այսօր տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 🇦🇲
1918թ. մայիսին Ղարաքիլիսայի, Բաշ֊Ապարանի եւ Սարդարապատի հերոսական մարտերում թուրքական կանոնավոր բանակի հանդեպ տարած ջախջախիչ հաղթանակներից հետո  հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Երկարատեւ, 860 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել դարեր առաջ կորցրած իր պետականությունը։
27.05.21 Ախթալայի համայնքապետարան
ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎ
Մայիսի 27-ին Ախթալայի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության ենթածրագրի ընտրության ժողովը, որի ընթացքում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ներկայացրեց ծրագրի նպատակը. այն է`  համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Այնուհետեւ անդրադարձավ համայնքի բնակավայրերում իրականացված  գաղափարների հավաքագրման հարցման արդյունքներին, որից հետո որպես առաջնահերթ գաղափար ընտրվեց արեւային կայանների կառուցման ծրագիրը։
Քննարկմանը ներկա էին նախաձեռնող խմբի անդամներ, բնակիչներ։
20.05.21 ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎ
Ախթալա համայնքը մասնակցում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին, որի նպատակն է բարելավել համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Մայիսի 20-ին, Ախթալայի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ենթածրագրի գաղափարների ընտրության ժողովը, որը վարեց համայնքի ղեկավար Ա. Թամազյանը։Ժողովի ընթացքում հնչեցին բազմաբնույթ գաղափարներ եւ առաջարկներ՝ ֆոտովոլտային կայանների տեղադրում, ոռոգման ցանցի կառուցում, սառնարանային տնտեսությունների հիմնում, տուրիստական ենթակառուցվածքների բարելավում եւ այլն, ինչպես նաև ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Լոռու մարզպետը ծանոթացավ  Այրումի և Նեղոցի դպրոցնե
Կյանքը միավորված համայնքներում. Ախթալա
Նոր գյուղտեխնիկա, միկրոավտոբուս և աղբամաններ
Ախթալայում այս տարի մոտ 800 մլն դրամի ծրագրեր են ի
  Շամլուղի զբոսայգու նորոգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, Ախթալա համայնք ք.Ախթալա Աբովյան 2/1
(098) 206753
akhtala2008-2010@mail.ru, akhtala.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner