Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 8
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 30 - 2020,Մայիս 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Փետրվար 27 - 2020,Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 4 - 2020,Փետրվար 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2018,Նոյեմբեր 16 - 2019,Նոյեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Սեպտեմբեր 3 - 2019,Սեպտեմբեր 3
«Խորովածի համահայկական 10-րդ փառատոն»
2018,Օգոստոս 8 - 2019,Օգոստոս 8
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.19 ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հարգելի´ հայրենակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մայիսյան այս մեծ տոնի` Հաղթանակի օրվա կապակցությամբ:Այսօր հաղթանակները հիշելու, հերոսներին փառաբանելու, նաև պատմությունից դասեր քաղելու օր է: Եւ երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին ու խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, այսօր մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ, իսկապես, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում մեր պապերի ու հայրերի առջև, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով և կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը: Թո´ղ այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ... Մանրամասն
24.04.19 Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝

Բարեխոսական կարգ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում։ Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանի եւ համայնքի բնակիչների հետ միասին մասնակցեցինք Սուրբ Պատարագին, որի ավարտին վանքի բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ կատարեցինք Բարեխոսական կարգ։

21.04.19 Ախթալայի համայնքապետարան

-Քրիստոս հարյավ ի մեռելոց: 
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Մեզ և ձեզ մեծ ավետիս...

18.04.19 Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում

Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ փակուղու 4-րդ շենքի բնակիչներն օրեր առաջ դիմում են ներկայացրել համայնքապետարան՝ տեղեկացնելով, որ իրենց բազմաբնակարան շենքի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում, ուստի՝ խնդրել են հնարավորության դեպքում տրամադրել տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, պարագաներ: Բնակիչները նշել են նաեւ, որ իրենք պատրաստակամ են իրականացնել տանիքի վերանորոգման աշխատանքները:

Տեղեկացնում ենք՝ վերոնշյալ հասցեի բնակիչների դիմումին ընթացք է տրվել եւ նրանց արդեն իսկ տրամադրվել են տանիքի վերանորոգման աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները:

16.04.19 Նշվեց Ախթալա համայնքի Նեղոց գյուղի օրը

Ապրիլի 15-ին հանդիսավորությամբ նշվեց Ախթալա համայնքի Նեղոց գյուղի օրը: Տոնին ներկա էին համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչները, հոգեւոր հայրը: Միջոցառումների մեկնարկը տերունական աղոթքով եւ հոգևոր օրհնությամբ տրվեց Սուրբ Գայանե մատուռում, իսկ օրվա հանդիսավոր մասն անցկացվեց դպրոցի բակում: Ռուսաստանաբնակ Բեգջանյան եղբայրները հերթական բարի գործն էին նախաձեռնել, իրենց ծննդավայրի նորապսակներին ու երեխաներին նվերներ տվեցին, գյուղացիների եւ հյուրերի համար հյուրասիրություն էին կազմակերպել։ Համայնքի զարգացման գործում վաստակ ունեցող անձանց համայնքապետ Ա. Թամազյանի կողմից հանձնվեց շնորհակալագրեր։

16.04.19 ՀՀ Գյուղ.նախարարության կողմից տրամադրվող վարկեր

Այսօր՝ ժամը12.30 Ախթլայի համայնքապետարանում, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի մասնագետների կողմից, համայնքի գյուղատնտեսներին և շահագրգիռ անձանց ներկայացվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգը և պայմանները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Խորովածի փառատոն - 2018
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Ախթալայի վանքում
Ахтала (Akhtala, Ախթալա) - Средневековая Крепость
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner