24.05.22
📣 ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՔՎԵԱՐԿԵ՛Ք ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԾՐԱԳՐԻ ՕԳՏԻՆ
|
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ֆինանսավորմամբ ՀՀ 7 խոշորացված համայնքներում իրականացվող «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում հայտարարված համայնքային դրամաշնորհային ծրագրերի հայտերի փակ մրցույթի արդյունքում Ախթալա համայնքից ներկայացված երկու հայտադիմումների բովանդակությանը կարող եք ծանոթանալ կից հղումով եւ քվեարկել ձեր նախըտրած ծրագրի օգտին`նախապես գրանցվելով եւ մուտք գործելով համայնքի տեղեկատվական համակարգ ՝
|
|
10.05.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈւՄ
|
Սույն թվականի մայիսի 11-ին ժամը 14։30-ին Ախթալայի համայնքապետարանի շենքում տեղի կունենա հանրային լսում, կապված ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Օրենքի նախագծով նախատեսվում է խոշորացնել նաև Ախթալա համայնքը։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել հանրային լսմանը։
|
|
03.05.22
REBOOT դասընթացի մասնակիցների ընտրության հարցաշար
|
Հրավիրում ենք ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ մասնակցել մեկնարկող «REBOOT» բիզնես դասըթացներին։Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և հետդասըթացային աջակցության տրամադրման բաղադրիչներ:Մասնակցելով ծրագրին սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում կամ բարելավում են իրենց անհատական բիզնես ...
Մանրամասն |
|
28.04.22
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈւՄ
|
Համայնքային Համախմբման և ԱջակցությանԿենտրոն ՀԿ-ն և ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի համայնքապետարանը «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և ՔՀԿ տուրիզմի կենտրոնում մայիսի 4-ին, ժամը 12։00-ին համատեղ իրականացնում են կլոր-սեղան քննարկում։Քննարկման նպատակը խոշորացված համայնքի համար մշակված սոցիալէկոլոգիական քաղաքականության նախագծի ներկայացում - քննարկումն է, ինչպես նաև առաջարկությունների հավաքագրումը։ Հանդիպումը նախատեսված է Ախթալա խոշորացված համայնքի ՏԻՄ-ի, համայնքի բնակիչների, համայնքային ակտիվ խմբերի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ անձանց համար։Հանդիպումը ...
Մանրամասն |
|
22.04.22
Ախթալայի համայնքապետարան
|
 Ապրիլի 30-ին միացի՛ր համապետական շաբաթօրյակին
|
|
17.04.22
Ախթալայի համայնքապետարան
|
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ…
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |