Այսօր: Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Խորովածի համահայկական 10-րդ փառատոն»
2018,Օգոստոս 8 - 2019,Օգոստոս 8
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.08.18 «Խորովածի համահայկական 10-րդ փառատոն

Օգոստոսի 18-ին, ժամը 13:00-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի կունենա «Խորովածի համահայկական 10-րդ փառատոնը»: Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու: Այդ օրը Դուք հնարավորություն կունենաք՝ • ծանոթանալ ամենահամեղ հայկական խորովածի գաղտինքներին • համտեսել աշխարհի ամենահամեղ խորովածը • վայելել հայկական ազգային երգն ու պարը • մասնակցել զանազան մրցույթների և խաղերի • հիանալի ժամանակ անցկացնել Ձեր հարազատների և մտերիմների հետ :

Ախթալայի համայնքապետարան

03.08.18 Արտագնա խորհրդակցություններ Թումանյանի տարածաշրջանում
  Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատար եց Թումանյանի տարածաշրջան՝ լինելով Ախթալա, Շնող, Ալավերդի միավորված համայնքներում:   Ախթալայում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և ակտիվ բնակչության հետ: Ա. Թամազյանը նշեց, որ Ախթալան մարզի այն եզակի համայնքներից է, որտեղ ավագանու ինստիտուտը լիարժեք կայացած է, և ցանկացած հարց լուծում է ստանում համագործակցված աշխատանքի շնորհիվ միայն: Նա մարզի ղեկավարին ներկայացրեց վերջին շրջանում իրականացված ծրագրերը՝ նշելով, որ միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում փողոցային լուսավորություն է անցկացվել, ... Մանրամասն
27.07.18 Ֆուտբոլի առաջնություն

Թեղուտ գյուղում 26.07.2018 տեղի է ունեցել մինչև 15 տարեկան պատանիների միջհամայնքային 《մինի》ֆուտբոլի առաջնություն,որտեղ Ախթալա քաղաքի երիտասարդների թիմը գրավեց առաջին տեղը :Շնորհավորում ենք և շնորհակալ ենք մեր ֆուտբոլիստներին համայնքի պատիվը բարձր պահելու համար և ցանկանում ենք նորանոր հաղթանակներ:
Ախթալայի համայնքապետարան

17.07.18 Շամլուղ քաղաքի և Մեծ Այրում գյուղի կենտրոնական փողոցների լուսարձակների տեղադրման
Օրեցօր շարունակվում են համայքնի բարեկարգման աշխատանքները; Ուրախ ենք տեղակացնել, որ վերջապես ավարտին են հասցվել Շամլուղ քաղաքի Բուղաքար թաղամասի, Ախթալա քաղաքի Երկաթուղայիններ փողոցի, ինչպես նաև Մեծ Այրում գյուղի կենտրոնական փողոցի լուսարձակների տեղադրման աշխատանքները: Նշված աշխատանքները իրականացվել են , , Ախթալայի   Բարեկարգում,, ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից: Նրանց հմուտ գործելաոճի և գործին անմնացորդ նվիրումի շնորհիվ մեր համայնքի բնակիչները այսուհետ իրենց առօրյա կեցությունը կ կազմակերպեն ավելի լուսավոր և հարմարավետ միջավայրում: Համայնքի ղեկավարի՝ Ա.Թամազյանի խոսքով համայնքը թևակոխել է զարգացման նոր փուլ, և այսուհետ ջանք ու եռանդ չի խնայվելու հնարավորության սահմաններում համայնքի գրավչությունը ... Մանրամասն
17.07.18 ,,Կոմիտաս,, պատանի երաժիշտների մրցույթին մասնակցելու մասին

,,Ախթալայի մանկական արվեստի դպրոցի,, սան Քնար Ղազարյանը սույն թվականի հունիսի 8-ին մասնակցել է Վանաձոր քաղաքում անցկացված ,,Կոմիտաս,, պատանի երաժիշտների մրցույթին և պատվով ներկայացրել մեր համայնքը՝ գրավելով 3-րդ հորիզոնականը: Ախթալա համայնքի ղեկավարը շնորհավորում է Քնար Ղազարյանին' մաղթելով նորանոր հաջողություններ իր ապագա գործունեության ընթացքում: Պարոն Թամազյանը նշում է նաև, որ հպարտանում է համայնքի տաղանդավոր երեխաներով և կանի իրենից կախված ամեն ինչ նրանց մշտապես սատար կանգնելու և աջակցելու համար:Ախթալայի համայնքապետարան

01.06.18 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀՈՒՆԻՆԻ 1-ի ԱՌԹԻՎ
Ախթալա համայնքի ղեկավար Ա. Թամազյանի շնորհավորական ուղերձը նվիրված հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվան. «Սիրելի՛ երեխաներ, թանկագի՛ն ծնողներ,   Ախթալայի համայնքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց ա ռողջության, կրթության ու դաստիարակության համար: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ համայնքում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 20 67 53

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner