Այսօր: Կիրակի, 15 Սեպտեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 9 - 2020,Սեպտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 10 - 2020,Հուլիս 11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հունիս 24 - 2021,Հունիս 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 8
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 30 - 2020,Մայիս 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Փետրվար 27 - 2020,Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 4 - 2020,Փետրվար 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2018,Նոյեմբեր 16 - 2019,Նոյեմբեր 30
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Մուսինյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/04/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/05/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԷՄՐՑՈՒՅԹ՝ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄՀԱՄԱՅՆՔԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՀԵՏԵՎՅԱԼԹԱՓՈՒՐՊԱՇՏՈՆԸ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՀԱՄԱՐ

 

Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-3)։

1-ին կարգի մասնագետը.

կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և որակով.

կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի գլխավոր հա­տա­կա­գծի, հողերի գոտիավորման, օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագ­րա­յին փաստաթղթերի նախագծերը.

մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերի մշակման աշխատանքներին.

իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի հողերի հաշվեկշռի նախագիծը.

վերահսկում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.

իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքները.

աշխատանքներ է տանում ապօրինի հողօգտագործումները կանխարգելու, կասեց­նելու և վերացնելու ուղղությամբ.

վարում է համայնքի քաղաքաշինական քարտեզը.

իրականացնում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահ­պանման աշխատանքները.

համակարգում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի 1-ին կարգի մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝  համաձայն պաշտոնի անձնագրի:

1-ին  կարգի մասնագետի  պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապե­տության Հողային օրենսրքի,<<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղականինքնա­կառավարման մասին>>,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ,<<Քաղաքաշինության մասին>>,<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ախթալայի  համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ախթալայի  համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ախթալա, հեռ.՝ 093-71-30-10) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։

 

Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 16-ին ժամը 10.00-ին` Ախթալայի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին  ժամկետն է  2019թ. մայիսի 2–ը:

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Խորովածի փառատոն - 2018
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Ախթալայի վանքում
Ахтала (Akhtala, Ախթալա) - Средневековая Крепость
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner