Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 1 - 2020,Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 10 - 2020,Հոկտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 9 - 2020,Սեպտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 10 - 2020,Հուլիս 11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հունիս 24 - 2021,Հունիս 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 8
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 30 - 2020,Մայիս 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Փետրվար 27 - 2020,Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 4 - 2020,Փետրվար 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2018,Նոյեմբեր 16 - 2019,Նոյեմբեր 30
ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
2018,Օգոստոս 6 - 2020,Օգոստոս 6


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Մուսինյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/03/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԷՄՐՑՈՒՅԹ՝

 ԱԽԹԱԼԱՅԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՀԵՏԵՎՅԱԼԹԱՓՈՒՐՊԱՇՏՈՆԸ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՀԱՄԱՐ

 

 Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-8)։

 2 –րդ կարգի  մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`

 կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները`  ժամանակին և պատշաճ որակով.

իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

       օրեքով սահմանված կարգով մասնակցում է  համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին, սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության մեծացման նպատակով, իր իրավասության սահմաններում, միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին հայտնաբերելու ուղղությամբ ու աջակցում է նրանց ՀՍԾՏԿ դիմելու հարցում,  առաջարկություններ է ներկայացնում իր իրավասության սահմաններում ձեռնարկված միջոցների արդյունքում համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ.  

         իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները`  ժամանակին և պատշաճ որակով.

          2-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

          ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.

բ) ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Սոցիալական աջակցության մասին>>, <<Երեխայի իրավունքների մասին>>, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ախթալայի  համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ախթալա, հեռ.՝ 093-71-30-10) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (Վանաձոր, Հայքի հրապարակ 1,  1-ին հարկ, հեռ.՝0322- 2-21-04)։  

 

Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 15-ին ժամը 10.00-ին` Ախթալայի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին  ժամկետն է  2019թ. ապրիլի 30–ը:

 

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Խորովածի փառատոն - 2018
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Ախթալայի վանքում
Ахтала (Akhtala, Ախթալա) - Средневековая Крепость
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner