ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի դեկտեմբերի
2-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ իրականացվող, ,,Ախթալա համայնքի 2020թ բյուջեն հաստատելու մասին” հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև Ախթալա համայնքի պաշտոնական համացանցային կայքում 2019 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.akhtala.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (akhtala.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Ախթալայի համայնքապետարան:
2019թ դեկտմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Ախթալայի համայնքապետարանի վարչական շենքում,2019թ դեկտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին Շամլուղ քաղաքի վարչականշենքում, 2019թ դեկտմբերի 5-ին` ժամը 15:00-ին Նեղոցի վարչական շենքում, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 12:00-ին Մեծ Այրում գյուղի վարչական շենքում, ժամը 15:00-ին Ճոճկան գյուղի վարչական շենքում տեղի կունենան ,,Ախթալա համայնքի 2020թ բյուջեն հաստատելու մասին” նախագծի քննարկման հանրային բաց լսումներ և համայնքի ղեկավարի կողմից կներկայացվի 2019 թվականին համայնքում կատարված աշխատանքների մասին :
Ախթալայի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
Ախթալայի համայնքապետարան