Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Կրթություն

թիվ 1 միջնակարգ դպրոց

Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 1967թվականին: Տիպային շինություն է բաղկացած 3 մասնաշենքից: Հիմնական մասնաշենքը բաղկացած է 3 հարկից: Դպրոցը ունեցել է հայկական եւ ռուսական բաժիններ: Մինչեւ 1990թվականը դպրոցը ունեցել է 800 աշակերտ: Այսօր դպրոցում սովորում են 130 աշակերտ:

2000թվականին ստեղծվել է դպրոցի համակարգչային կենտրոնը:2002թվականին` ինտերնետ-համակարգչային կենտրոնը: Դպրոցը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: 2009թվականին դպրոցը հիմնանորոգվել է, նորացվել է դպրոցական գույքը: Համալրվել են լաբորատոր սարքավորումները: Ամբողջությամբ նորացվել են համակարգչային սարքավորումները: 2009թվականին ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ, ինչի համար էլ դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը: 2010թվականին համալրվել է ուսումնադիդակտիկ պարագաները, լաբորատոր սարքավորումները:

թիվ 2 միջնակարգ դպրոց

Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է դեռեւս 1960-ական թվականներին: Կառուցման օրվանից առ այսօր ոչ մի անգամ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Դպրոցն ունի համակարգչային սենյակ համապատասխան գույքով: Այսօր դպրոցում սովորում են 112 աշակերտ:

 

Ծովինար Բլուդյանի անվան թիվ 1 մանկապարտեզ

Ախթալայի Ծովինար Բլուդյանի անվան մանկապարտեզը, որը գործում է 1962 թվականից մինչ այս երբ եւէ չէր հիմնանորոգվել: 1996-ին կառավարության որոշմամբ մանկապարտեզը մին եւ այժմ գտնվում է համայնքային ենթակայության տակ:

Վերանորոգման համար անհրաժեշտ 15 միլիոն դրամը հավաքվել է Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի, «Վորլդ Վիժն» ՄԲԿ Հայաստանյան մասնաճյուղի, ախթալեցի ռուսաստանաբնակ գործարար Նորայր Բլուդյանի եւ Ախթալայի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Մոտ 40 տարվա պատմություն ունեցող այս մանկապարտեզում նախկինում 6 խումբ է գործել 120 երեխայով: Նորակառույց մանկապարտեզն այժմ 30 սան ունի: Ծովինար Բլուդյանի անվան թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգված շենքի բացման արարողությունը տեղի ունեցավ 2010-ին, որին ներկա էին գտնվել Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի տնօրեն Սիմոն Զախարովը, «Վորլդ Վիժն» ՄԲԿ Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վարազդատ Սարգսյանը, Մարդասիրական ծրագրի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը, Եվրոպայի եւ Եվրասիայի օժանդակության կորդինատոր Սինտիյա Յաննիաս-Հելլենիքեար ծրագրի տնօրեն Ռոլանդ Գ.Ստամատովը:

Ախթալայի մանկական արվեստի դպրոց

Մանկական արվեստի դպրոցը գործում է 1988 թվականից: Արվեստի դպրոցի տնօրենն է Անահիտ Նալբանդյանը: Դպրոցն ունեցել է մոտ 50 աշակերտ: Այժմ այս դպրոցում գործում է դաշնամուրի, քանոնի, ջութակի եւ խորի բաժինները,որտեղ սովորում են թվով 22 երեխա: Ուսուցիչները 4-ն են:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish