Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Զբոսաշրջություն

ՀՀ կառավարության 2009թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի ծովեր լիճը, Ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է "Հյուսիսային դարպաս" զբոսաշրջության կենտրոն:

Ախթալան որպես զբոսաշրջության կենտրոն իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, առանձնահատկություններով ու ավանդույթներով հեռանկարային է Հայաստանում զբոսաշրջային ու գիտակրթական արժեքի ստեղծման գործընթացում էական տեղ ու դեր ունենալու համար: Բնական ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանը իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի: Այս տարածաշրջանը հանդիսանում է Լոռու մարզի ամենից հաճախ այցելվողներից մեկը, ունի ներուժը կապված ներգնա եւ տարածաշրջանային տուրիզմի զարգացման (սահմանակցում է Վրաստանի հետ), ինչպես նա եւ Հայաստանի համար ոչ ավանդական տուրստական փաթեթների առաջարկի մշակման (հանքային տուրիզմ, հեծանվային տուրիզմ, ժայռամագլցում, գյուղական տուրիզմ) տեսանկյուններից: Այստեղ ավանդաբար կազմակերպվում են խորովածի ամենամյա փառատոն եւ զբոսաշրջիկների համար գրավիչ այլ միջոցառումներ:

Ներկայումս Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը տեղացի հայերի սիրած սրբավայրերից եւ Հայաստանի արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձաններից մեկն է: Վանքն ունի նաեւ իր ուխտագնացության օրը` սեպտեմբերի 20-21-ը: Այս առիթով այստեղ այցելել են ոչ միայն հայերը, հույներն ու վրացիները, այլ հնում հավատալով վանքի սրբազան ազդեցության ուժին, հանդիպել են նաեւ մահմեդականների այցելության դեպքեր: Այսօր էլ ուխտագնացության ավանդույթը լայն ժողովրդականություն է վայելում եւ նշվում մեծ շուքով: Հնի կողքին ի հայտ են գալիս ու հիմնավորվում նոր տոնակատարություններ ու գեղեցիկ ավանդույթներ:

Ընդհանրապես, Ախթալան կրկին նոր շունչ է հավաքում: Հետխորհրդային շրջանի անկումային տարիների հետեւանքներն օրեցօր մնում են անցյալում եւ աստիճանաբար քաղաքը սկսում է բարեկարգվել, գեղեցկանալ ու զարգանալ:

Ախթալան որպես ռեկրեացիոն գոտի այս գոտում կազմակերպման ակտիվ գործոններն են` կիմայաբուժություն (օդաբուժություն, արեւաբուժություն), որսի ռեսուրսների առկայություն, էկոտուրիզմ, լեռնագնացություն: Գոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է շուրջօրյա կլիմայաբուժարաններ, հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ եւ այլն:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish