Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Քաղաքապետ

Հայկ Յուրիկի Խաչիկյան

Ծնվել է 1973 թվականի հունիսի 18-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում:
1980-1990 թվականներին սովորել է Ախթալա քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1993-1994 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 1996 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 4-ը աշխատել է Շամլուղի հանքի ստորգետնյա տեղամասում, որպես երկրորդ կարգի նմուշարկող բանվոր: 2003-2005 թվականներին սովորել է Երեւանի Հյուսիսային համալսարանի Իրավագիտության բաժնում: Ունի իրավագիտության բակալավրի աստիճան: 2004 թվականի հուլիսի 10-ից մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 12-ը աշխատել է «Հայկական Երկաթուղի» ՓԲԸ-ում, որպես հերթապահ: 2005 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 28-ը աշխատել է Ախթալայի «ԼՀԿ» ՓԲ ընկերությունում, որպես ընդհանուր հարցերի գծով տնօրենի օգնական: 2007 թվականի հունվարի 5-ից մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 21-ը աշխատել է «Ձորագազ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: 2008 թվականի նոյեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնում:
Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish