Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Խորովածի համահայկական փառատոն – երբ գալիս է սեպտեմբերը

Ախթալայի քաղաքապետարանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպում է Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը:

Փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Փառատոնին հրավիրված է ֆիլմի գլխավոր դերակատար, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը, որի բրոնզաձույլ արձանը’ խորոված անելիս, կբացվի Ախթալայում՝ միջոցառման ընթացքում (մեծ դերասանը տվել է մասնակցության իր նախնական համաձայնությունը): Միջոցառմանը նախատեսվում է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը:

Միջոցառման հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Մասնավորապես’ ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ պատրաստվել է 20 մետրանոց մանղալ, որը փառատոնի ժամանակ տրամադրվելու է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, որոնք պատրաստելու են խորովածի իրենց ազգային տարատեսակները:

Փառատոնը ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում: Անգամ հեռավոր Հունաստանում բնակվող ախթալեցիներ խորովածի փառատոնի օրերին այցելում են Հայաստան’ մասնակցելու միջոցառմանը:

Փառատոնի աջակիցներ և հովանավորներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Լոռու մարզպետարան, Ախթալայի քաղաքապետարան, «Արվասար» ռեստորան, «Լոռվա ձոր» հայրենակցական միություն և այլն:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish