Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

2009-2011 թվականներին Ախթալա համայնքում կատարված աշխատանքներ

  • USAID-ի կողմից տրամադրված աղբատար մեքենայի միջոցով համայնքում կատարվում է  աղբահանություն

  • Ձեռք բերվեցին աղբարկղներ թվով 44 հատ և տեղադրվեցին ողջ համայնքում

  • Անցկացվեց փողոցային լուսավորություն համայնքի բոլոր փողոցներով

  • Ախթալայի  երկու  դպրոցների  աշակերտների, քաղաքապետարանի  աշխատակիցների ու  բնակիչների  հետ  համատեղ ԱՄՆ  միջազգային   զարգացման  գործակալության  ներկայացուցիչների հետ միասին ծառատունկ  արեցին` քաղաքի  տարբեր  հատվածներում հացենիներ տնկեցին: Դրանից  բացի  երեխաները հին  ծառերը  ներկեցին  քիմիկատներով:

  • Մաքրվեց և համապատասխան տեսքի բերվեց համայնքի Բարիտ թաղամասի բազմաբնակարան շենքի ետնամասը հողի բերվածքներից
  • Ցանկապատվեց համայնքի գերեզմանատան ողջ տարածքը

  • 2009 թվականին հիմնանորոգվեց և ջեռուցվեց Ախթալա համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը: Սեպտեմբերի 1-ին վերանորոգված դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Ախթալա էին ժամանել  ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ  նախկին  վարչապետ, Հանրապետական կուսակցության  երբեմնի նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը  և Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Տոնական օրվա առթիվ աշակերտներին շնորհավորանքի, իսկ փոխվարչապետին՝ շնորհակալական խոսքեր ուղղեցին դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը, Ախթալայի քաղաքապետ Հայ Խաչիկյանը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը աշակերտներին շնորհավորելուց զատ, նաև խոստացավ դպրոցին նվիրել նոր լաբորատոր սարքավորումներ:
    Այդ նշանակալի օրը Ախթալայի թիվ 1 դպրոցը անվանակոչվեց երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով, ում  միջնորդությամբ էլ  դպրոցի շենքի վերանորոգման հարցը  բարձրացվել  և ընդառաջվել է  2007 թվականին սկսվել վերանորոգման աշխատանքները: Ի երախտագիտություն երջանկահիշատակ վարչապետի՝ դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշեց դպրոցը անվանակոչել Անդրանիկ Մարգարյանի անունով:
  • Ախթալայի Սարահարթ թաղամասում կառուցվեց չորս տարբեր սպորտաձևերի համար նախատեսված խաղահրապարակ: Չորս տարբեր սպորտաձեւերի համար նախատեսված այս խաղահրապարակը արդեն իսկ դարձել է բոլոր Ախթալեցիների ամենասիրելի վայրը: Իրենց ժամանցն ու հանգիստը այստեղ կարող են կազմակերպել թե մեծերն եւ թէ փոքրերը, երեխաները սպորտով կզբաղվեն ու ավելի հետաքրքիր մանկություն կանցկացնեն: Խաղահրապարակի կառուցման համար Ախթալայի քաղաքապետարանը 3 միլիոն ինը հարյուր հազար դրամ է հատկացրել, գույքի հարցը լուծել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
  • Խաղահրապարակում կանգնեցվեց քանդակագործ Համլետ Մատինյանի պատրաստած խաչքարը: «Փյունիկ» հիմնադրամի համանախագահներ Լեւոն Սարգսյանն ու Գաբրիել Ջամբարջյանն Ախթալայում մասնակցեցին խաչքարի բացման արարողությանը, որտեղ կատարվեց նաեւ օրհնության կարգ: Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը «Փյունիկ» հիմնադրամի համանախագահներ Լեւոն Սարգսյանին ու Գաբրիել Ջամբարջյանին նվիրեց Ախթալայի քաղաքպետարանի սահմանած «ոսկե նուռ» շքանշանները:
  • Վերանորոգվեց Ծ.Բլուդյանի անվան մանկապարտեզի շենքը հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի, «Վորլդ Վիժն» ՄԲԿ Հայաստանյան մասնաճյուղի, ախթալեցի ռուսաստանաբնակ գործարար Նորայր Բլուդյանի եւ Ախթալայի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
  • Ջեռուցվեց Ծ.Բլուդյանի անվան մանկապարտեզի շենքը

  • 2010 թվականի սեպտեմբերին Ախթալայի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվեց Ամուսնական մատանիների հուշարձան
  • 2010 թվականին ՎիվաՍել ՄՏՍ-ի ջանքերով Ախթալայի  սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվեց եռալեզու տեղեկատվական վահանակներ` Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում

  • 2010 թվականին համայնքի Սվինեց թաղամասում անցկացվեց գազատար

  • Կատարվեց ճանապարհների մասնակի նորոգում
  • Հիմնանորոգվեց Ախթալա գետի վրայով անցնող կամուրջը
  • Հիմնանորոգվեց Դեբեդ գետի վրայով անցնող կամուրջը
  • Վերանորոգվեց համայնքի Սվինեց թաղամասի ոռոգման ջրագիծը

  • Ախթալա համայնքի Առափնյա 15 և Սպանդարյան 54 շենքերի տանիքները հիմնանորոգվեցին
  • Հիմնանորոգվեցին նաև Աբովյան 19, Շահումյան 8, Օրջոնոկիձե 1,Թումանյան 3-րդ փակուղի 7, Սպանդարյան 52 շենքերի տանիքները
  • Վերանորոգում է Ծ.Բլուդյանի անվան մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը (ընթացքի մեջ է)

  • Մասնակի նորոգում է համայնքի Բարտ թաղամասի թիվ 1 մանկապարտեզի շենքը (ընթացքի մեջ է)

 

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish