Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկ

Մայիսի 15-ին Վանաձորում տրվեց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Լոռու եւ Տավուշի մարզերի 10 գործընկեր համայնքների համար. Դեբեղ, Դսեղ, Ծաթեր, Ալավերդի, Ախթալա, Այգեհովիտ, Գանձաքար, Վանաձոր, Դիլիջան եւ Կոթի:

Ծրագրի նպատակն է աջակցել գործընկեր համայնքներում համայնքային զարգացմանն ուղղված  ՏԻՄ-երի նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացմանը` դրանցում խրախուսելով հասարակական-մասնավոր սերտ համագործակցություն եւ աջակցություն համայնքի բնակիչների կողմից:

Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի կհատկացնի 3.5 միլիոն ՀՀ դրամ գյուղական, եւ 6.2 միլիոն ՀՀ դրամ քաղաքային համայնքների համար, իսկ համայնքի ներդրումը կկազմի առնվազն 40 տոկոս: Նախատեսված է ծրագիրն իրականացնել 2012թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին:

Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայնքներում մարզամշակութային կյանքի ակտիվացում, արվեստի դպրոցների եւ մանկապարտեզների պայմանների բարելավում, արտաքին լուսավորության համակարգի կառուցում, բնապահպանական իրավիճակի բարելավում, ջրամատակարարման համակարգի վերանորոգում, համայնքի հասարակական նշանակություն ունեցող վայրերի բարեկարգում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես երիտասարդներ և կանայք:

Ախթալա համայնքում վորոնշյալ ծրագրի շրջանակներում նախտեսված է հիմնանորոգել համայնքի արվեստի դպրոցի (համայնքային կենտրոնի) շենքը` բարելավելով բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը, ակտիվացնել համայնքում մշակութային կյանքը:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish