Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Ախթալայի արվեստի դպրոցը համալրվում է խմբակներով և անհրաժեշտ գույքով

 

2011թվականի հունիսի 3-ից Քաունթերփարթ ինթերնեշնլն գործընկեր համայնքներում մեկնարկեց իր « Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում համայնքում գործող ՀԱԽ-ը (համայնքի ակտիվ խումբ) հնարավորություն ունեցավ համատեղ ուժերով վեր հանել իրենց հուզող ամենակենսական խնդիրները, որոշել դրանց առաջնահերթությունը և սեփական մասնակցությամբ իրականացնել այդ խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ:

Ախթալա համայնքի ակտիվ խմբի թիրախում այս անգամ երեխաներն էին: Քանի որ դպրոցն իրականացնում է բազմաթիվ ուսումնական պրոցեսներ, որոնք զարգացնում են մեր երեխաների մեջ առկա գիտելիքներն ու հմտությունները, որոշվեց նախ և առաջ դպրոցի համար ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ և բացել 2 նոր խմբակներ` նկարչության և քանդակագործության:

Այժմ իրականացման փուլում է Ախթալա համայնքի արվեստի դպրոցի գույքի համալրման ծրագիրը: Ծրագրի հաջորդական գործողությունները իրականացվում են աշխատանքայի խմբի անմիջական աջակցությամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 2 միլիոն 500 հազար դրամ, որից 2 միլիոն ներդրումը կատարում է Քաունթերփարթ ինթերնեշնլը, իսկ 500 հազարը` Ախթալայի քաղաքապետարանը:

 

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish