Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Նորություններ

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԻՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ

Ախթալա համայքնի Բարիտ թաղամասի մանկապարտեզում երեխաները հնարավորություն չունեին կազմակերպելու իրենց հանգիստը՝ բացակայում էր  հանգստյան գոտին,ննջասենյակը:Սակայն այս հարցը գտնվում էր Ախթալայի քաղաքապետ Հ.Խաչիկյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց:Այս տարի հանդիսավոր կերպով բացվեց Ախթալա համայնքի Բարիտ թաղամասի մանկապարտեզի վերանորոգված ննջասենյակը և հանգստի գոտին:Այն կահավորվեց Ախթալեցի բարերար Բեգջանյանի հովանավորությամբ:Ձեռք բերվեց համապատասխանաբար մանկական մահճակալներ իրենց անկողնային հավաքածուով:

 

 

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՏԱԾԱԾԿՈՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Հանդիսավոր կերպով բացվեց Ախթալա քաղաքի Աբովյան թաղամասի արհեստական խոտածածկով նոր խաղադաշտը:Մանուկները ուրախ ճիչերով, բացականչություններով  վազեցին դեպի նորակառույց խաղադաշտը: Ախթալայի քաղաքապետ Հ.Խաչիկյանի խոսքերով այս խաղադաշտը կնպաստի Ախթալա համայնքի երիտասարդության առողջ ապրելակերպի վարմանը:Այն նաև հոյակապ միջոց է ժամանցի կազմակերպման համար: Եվրոպական ստանդարտներին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտը,  հնարավորություն Է ընձեռում թե մեծերին, թե փոքրերին շուրջօրյա զբաղվել ֆուտբոլով:

 


 

ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Ամենամյա այս գեղեցիկ տոնը այս տարի նշվեց սեպտեմբերի 6-ին:Ինչպես նախորդ տարիներին այս տար նույնպես այն ուներ իր յուրահատուկ համն ու հոտը:

Մասնակից թիմերի հետաքրքիր ստեղծագործական և խոհարարական հմտությունները , անակնկալները ստեղծում էին մի տեսակ հեքիաթային միջավայր , որտեղ ամեն ոք ուներ իր դերը:Ներկայացնեք այդ օրը ֆոտոշարով.

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԱԽԹԱԼԱՅՈՒՄ

 

2014Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԱԽԹԱԼԱՅՈՒՄ

Ինչպես ամեն տարի այս տարի ևս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Ախթալայի քաղաքապետարանը առաջին դասարանցիներին նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ: Ավանդույթ դարձած այս միջոցառմանը  մասնակցում էին ոչ միայն առաջին դասարանցիները այլ նաև նրանց ծնողները և բարձր դասարանի աշակերտներ,որոնք էլ իրենց հիացմունքը չէին թաքցնում այս կապակցությամբ:

 

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փորձենք հիշել մեր մանկությունը…

Այո,այո.Առաջինը որ մենք վերհիշում ենք դա մեր ուրախ զվարթ խաղերն են ,մեր խաղալիքները,մեր տեսած մուլտերն ու նրանց հերոսները:

Ախթալա համայնում Գուգարած թեմի երտասարդների ջանքերով կազմակերպվեց տիկնիկային թատրոն:

Իրենց խաղով հանիսատեսի առջև հանդես եկան պատանի տիկնիկավարներ:

Ներկայացվեց երկու ստեղծագործություն հայրենասիրական թեմաներով:

Պատանի հանդիսատեսը ուղակի հիացմունքի մեջ էր այդ բնական խաղից,խաղ որ նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում:

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԻՆԵՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԻՆԵՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

Ախթալա  համայնքի բնական ռելիեֆի կտրտվածությունը իր հետ բերել է թե գեղեցկություն թե բնակչության տարանջատման խնդիրների:Այս տարանջատվածությունը անդրադարձել է նաև  համայնքի Սվինեց թաղամասի երեխաների մանկապարտեզ հաճախելիության վրա:Սակայն հարցը լուծելու համար Ախթալա համայնքի քաղաքապետ Հ.Խաչիկյանը դիմեց մի շարք դոնոր կազմակերպությունների, կրթության նախարարության համապատասխան մասնագետների,որի արդյունքում  2013թ.երեխաներին  տրվեց հնարավորություն հաճախելու վերանորոգված  և միջազգային ստանդարտներին համապատասխանող մանկապարտեզ:

Ծնողները բազմիցս նշել են որ նմանատիպ մանկապարտեզ ունենալ անգամ չէին կարող երազել:Մեր շնորահակալական խոսքն ենք ուղղում այն մարդկանց որոնք կատարեցին այդ մեծ աշխատանքը և մեր մանուկներին տվեցին քաղցր մանկություն ունենալու հնարավորություն:

 
Այլ հոդվածներ...
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish