Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Նորություններ

«SOS Մշակույթը» Ախթալայի Համայնքային կենտրոնի նոր շենքում

Փետրվարի 22-ին «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը նույնպես տեղափոխվեց Համայնքային Կենտրոնի նոր շենք: Այսուհետ, ավելի մոտ լինելով համանքին, ակումբի անդամների աշխատանքն ավելի կընդգծվի, որն ուղղված է համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավմանը: Բարձրացնելով մոտակա մշակութային արժեքների մասին տեղեկացվածության մակարդակը և դրանք պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նպաստելով զբոսաշրջությանը, «SOS Մշակույթ» ակումբի անդամներն ակտիվորեն ընդգրկված են  քաղաքի զարգացման գործում: Լինելով այս կենտրոնի մի մասը՝ երիտասարդ անդամներն ուղղակի կապի մեջ են քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ինչը սերտ համագործակցության հիմք է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար Բարբարա Զիբերթը նշեց. «լինելով Կենտրոնի մի մասը, մենք հույս ունենք ուղղակի կապի մեջ լինել համայնքի հետ, ինչպես նաև այն ստեղծագործ խմբերի, որտեղ ընդգրկվելու են բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ»: 
Համայնքային նոր կենտրոնը երաշխավորում է ծրագրի կայունությունը:

 

Ախթալայի համայնքային կենտրոնի շենքի հանդիսավոր բացումը

Փետրվարի 22-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքը տոնեց նոր Համայնքային կենտրոնի բացումը: Ախթալան այն համայնքներից է, որն ակտիվորեն ընդգրկված է համայնքային զարգացման ծրագրերում: Կենտրոնը քաղաքի և նրա բնակիչների համար կլինի մի վայր, որտեղ կշարունակվեն արդեն սկսված ծրագրերը և կսկսվեն իրագործվել նորերը:

Միջոցառման սկիզբը Ախթալայում կառուցվող նոր Բժշկական կենտրոնի հիմնարկեքն էր, որից հետո բոլորը հավաքվեցին Համայնքային կենտրոնի մուտքի մոտ, որտեղ Ախթալայի քաղաքապետ Հ. Խաչիկյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին Կենտրոնի ստեղծման գաղափարին և վերանորգման աշխատանքներին:

Շատ հյուրեր և ընկերներ էին ներկա միջոցառմանը՝ կիսելով կարևոր և անմոռանալի պահը Ախթալայի բնակիչների հետ: Հյուրերի թվում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլարդը, Քաունթերփարթ Ինթերնեշնլի տնօրենՔարել Հոֆսթրան, Քաունթերփարթ Ինթերնեշնլի նախկին տնօրեն Ալեքս Սարդարը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար Բարբարա Զիբերթը և «SOS Մշակույթ» ծրագրի թիմը: Հյուրերից շատերը կարճ ելույթներով արտահայտեցին իրենց հիացմունքը և ուրախությունը Համայնքային կենտրոնի բացման առիթով:

Շենքի վերանորոգման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 37,7 մլն դրամ, որից 15 մլն դրամը` Լոռու մարզպետարանի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով, 12,4 մլն դրամը`  ԱՄՆ ՄԶԳ-ի, 10,3 մլն դրամը՝ համայնքի կողմից:

Փոխվարչապետը եղավ  նաեւ «Ախթալայի առողջության կենտրոնի» շինհրապարակում, մասնակցեց շենքի հիմնարկեքի արարողությանը:

 

Ախթալա համայնքում նոր Առողջության կենտրոն

Ախթալա համայնքում   կառուցվում է նոր Առողջության կենտրոն: 2013թվականի հունվարի 15-ից սկսված են շինարարական աշխատանքները: Այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ «Առողջապահական համակարգի արդիականացում»  ծրագրի շրջանակներում:  Բուժհաստատության  կառուցվելու  համար ներդրվել է շուրջ 45 մլն դրամ, որի 5%-ը համաֆինանսավորելու է համայնքը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել  այս տարվա ամռանը:

 

Խորովածի համահայկական 4-րդ փառատոն

Այս տարի սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անց է կացվելու արդեն ավանդական դարձած Խորովածի 4-րդ միջազգային փառատոն մրցույթը: Այս տարի փառատոնի մշակութային մասին իրենց մասնակցությունը կունենան առաջատար խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից: Կցուցադրվեն նաև հայ և վրացի նկարիչների գործեր:Փառատոնի կազմակերպիչները որոշել են ընդլայնել փառատոնի շրջանակները և այն այսուհետ կկրի «Միջմշակութային երկխոսության և ավանդական խորովածի» փառատոն անվանումը:Փառատոնն այս տարի կապված կլինի նաև մեծանուն հայ բանաստեղծ, երգահան Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին, որին նվիրված Ս.Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից որոշ հատվածներ նկարահանվել են Ախթալայի եկեղեցու և ամրոցի տարածքում:

Փառատոնի կազմակերպիչներն են`

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  2. ՀՀ Լոռու մարզպետարան
  3. Ախթալայի քաղաքապետարան
  4. Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ
  5. Հայաստանի համայնքների միություն
  6. «Արենի Փառատոնի» հիմնադրամ

Այս տարվա փառատոնի օրակարգը բաղկացած է հետևյալ կետերից.

  • 14:00-ին փառատոնի հանդիցավոր բացում
  • 14:05-ին ողջույնի խոսքեր (ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյան, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյան, Լոռու մարզպետ Ա.Նալբանդյան, այլ հյուրեր)
  • 14:30-ին մշակութային խմբերի ելույթներ («The beautified project» (Հայաստան), «Loudspeakers» (Վրաստան),«Սասուն», «Կարին» և այլն)
  • 16:00-ին Խորավածի փառատոնի ամփոփում
  • 17.00-ին համերգային մասի ավարտ

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու փառատոնին:

 

Վերականգնվում է Ախթալայի վանական համալիրի գմբեթը


Սկսվել են Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանական համալիրի գմբեթի վերանորոգման աշխատանքները: Եկեղեցու գմբեթից մնացած բեկորները, որոնք մինչ այսօր պահպանվել են եղեղեցու տարածքում, կտեղադրվեն նոր գմբեթի մեջ: Կաթողիկոսին կից գործող ճարտարապետների խորհուրդը հաստատել է նախագծի որոշումները և վերանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն: Նոր գմբեթը կարժենա 257,500,000 դրամ, իսկ շինարարությունը կտևի շուրջ 2 տարի:

 

Քաղաքապետի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Սիրելի աշակերտներ և ուսանողներ
Հարգելի ուսուցիչներ, ծնողներ,

Շնորհավորում եմ մեզ բոլորիս, և հատկապես առաջին դասարանցիներին, Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Գիտելիքը դժվարությամբ է կուտակվում, սակայն մյուս կողմից՝ ամենակայուն և անձեռնմխելի հարստությունն է։ Այսօր դուք կուտակման ճանապարհին եք, որն անցնելուց հետո ձեր կուտակած հարստությունը ծառայելու է ոչ միայն ձեր, այլ նաև մեր երկրի շահերին։ Ձեր այսօր ստացած գիտելիքների որակից է կախված մեր երկրի վաղվա տեղն ու դերն աշխարհում։ Այնպես որ, դժվարին ուսումնական տարին պետք է սկսել ոչ թե տրտնջալով, այլ ոգևորությամբ և պատասխանատվությամբ։


Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և ցանկանում հետաքրքիր ու հաջողություններով լի ուսումնական տարի»:

 
Այլ հոդվածներ...
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish