Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Նորություններ

Ֆան Ֆուտբոլ բաց զվարճալի խաղերն Ախթալայում

Քաունթերփարթ ինթերնեշնլ միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ, Ախթալայի քաղաքապետարանի և համայնքում գործող ՀԵՆԱ-ի աջակցությամբ այս տարի օգոստոսի 27-31-ը Ախթալա համայնքում կազմակերպվեց ֆան ֆուտբոլ բաց զվարճալի խաղեր մրցումներ:
Ֆան ֆուտբոլ բաց զվարճալի խաղեր մրցումները անցկացվում են ամեն տարի: Յուրաքանչյուր տարի երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում մրցումներին. այս տարի  իրենց մասնակցությունն են ունեցել համայնքի թվով 120 երեխա: Փակման արարողությանը մանուկներն իրենց մարզիչների գլխավորությամբ ֆուտբոլային վարժություններ կատարեցին, պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով:

 

Բակային ճամբար Ախթալայում

Այս տարի օգոստոսի 13-18-ը թվով 3-րդ ճամբարը կազմակերպվեց Ախթալա համայնքում Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության և Ախթալայի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Բակային ճամբարը, որին մասնակցում էին Ախթալա համայնքի  երեխաների մեծ մասը, ընդգրկում էր իր մեջ հոգևոր դաս, որի ընթացքում Տեր Վիգեն Քահանան տարբեր առակների միջոցով երեխաներին սովորեցնում էր բարոյական արժեքներ:
Ճամբարի փակման արարողությանը երեխաները մեծ եռանդով էին նախապատրաստվել. բեմադրություն, արտասանություն, երգ, պար, իսկ երեկոյան խարույկ և մեծ հրավառություն` նվեր Ախթալայի քաղաքապետից:

 

Հունիսի 1-ը Ախթալայում

Հունիսի 1-ին Ախթալա համայնքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Համայնքի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներով կազմակերպվեց ցուցահանդես, կից բեմականացվեց  Հ.Թումանյանի «Գիքոր» պատմվածքը. լավագույնները պարգեւվատրվեցին հուշանվերներով, որից հետո համայնքի երեխաները այցելեցին Դսեղ` Հ.Թումանյանի տուն թանգարան` ծանոթանալու  իրական Թումանյանի և նրա  պատմվածքի իրական հերոսների հետ:

 

ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկ

Մայիսի 15-ին Վանաձորում տրվեց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Լոռու եւ Տավուշի մարզերի 10 գործընկեր համայնքների համար. Դեբեղ, Դսեղ, Ծաթեր, Ալավերդի, Ախթալա, Այգեհովիտ, Գանձաքար, Վանաձոր, Դիլիջան եւ Կոթի:

Ծրագրի նպատակն է աջակցել գործընկեր համայնքներում համայնքային զարգացմանն ուղղված  ՏԻՄ-երի նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացմանը` դրանցում խրախուսելով հասարակական-մասնավոր սերտ համագործակցություն եւ աջակցություն համայնքի բնակիչների կողմից:

Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի կհատկացնի 3.5 միլիոն ՀՀ դրամ գյուղական, եւ 6.2 միլիոն ՀՀ դրամ քաղաքային համայնքների համար, իսկ համայնքի ներդրումը կկազմի առնվազն 40 տոկոս: Նախատեսված է ծրագիրն իրականացնել 2012թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին:

Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայնքներում մարզամշակութային կյանքի ակտիվացում, արվեստի դպրոցների եւ մանկապարտեզների պայմանների բարելավում, արտաքին լուսավորության համակարգի կառուցում, բնապահպանական իրավիճակի բարելավում, ջրամատակարարման համակարգի վերանորոգում, համայնքի հասարակական նշանակություն ունեցող վայրերի բարեկարգում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես երիտասարդներ և կանայք:

Ախթալա համայնքում վորոնշյալ ծրագրի շրջանակներում նախտեսված է հիմնանորոգել համայնքի արվեստի դպրոցի (համայնքային կենտրոնի) շենքը` բարելավելով բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը, ակտիվացնել համայնքում մշակութային կյանքը:

 

Հաղթանակի օր

Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Ախթալայի քաղաքապետը համայնքի վետերաններին շնորհավորեց եւ հուշանվերներ հանձնեց:

 

Մարտի 8

 

Կանանց նվիրված միամսյակի առիթով Ախթալայի քաղաքապետը համայնքի երկու դպրոցների, երկու մանկապարտեզների, արվեստի դպրոցի, առողջության կենտրոնի, քաղաքապեարանի և Հայփոստի աշխատող կանանց նվերներ է հանձնել եւ լավագույն բարեմաղթանքներ է հղել, մեծարել նրանց` արժանվույն գնահատելով հայուհուն հատուկնրանց նվիրումը ընտանիքին, մայրերի անուրանալի ներդրումը երեխաների դաստիարակության դժվարին, բայց պատվաբեր գործում, ինչպես նաեւ կանանց գնահատելի դերակատարությունը համայնքի հասարակական ու քաղաքական կյանքում:

 
Այլ հոդվածներ...
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish