Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Նորություններ

Համայնքային ընդհանուր ժողով

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Ախթալայում տեղի ունեցավ Համայնքային ընդհանուր ժողով մեր համայնքի գործընկեր Քաունթրփարթ ինթրնեշնլ կազմակերպության մասնակցությամբ: Ախթալայում առաջին անգամ կազմակերպված համայնքային հանդիպմանը բնակիչները քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ մեկտեղ քննարկեցին իրենց բնակավայրում առկա խնդիրները:
Հանդիպման սկզբում քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ամփոփ ներկայացրեց 2009 թվականից մինչ 2012 թվականը քաղաքապետարանի կողմից արդեն իրականացված, ընթացիկ և սպասվելիք ծրագրերը: Բնակիչների ներկայացրած խնդիրները տարաբնույթ էին` քաղաքի կանաչապատում, բուժհաստատության կառուցում, մանկապարտեզի ու դպրոցի վերանորոգում: Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ներկայացրեց, որ հաջորդ տարի մտադիր են հիմնանորոգել քաղաքի արվեստի դպրոցի շենքը: 2012 թվականին համայնքը նաև առողջապահական նոր կենտրոն կունենա, որի կառուցման համար համաշխարհային բանկը կտրամադրի 55 մլն դրամ: Գումարի 5 տոկոսի չափով էլ կներդնի Ախթալայի քաղաքապետարանը:

 

Ստորագրվել է Համագործակցության Հուշագիր

2011 թվականի հունիսի 3-ին մեր համայնքը Համագործակցության Հուշագիր է ստորագրել Քաունթրփարթ ինթրնեշնլ կազմակերպության հետ: Քաունթրփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ներկայիս ծրագրի նպատակն է` նպաստել Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ու համագործակցությանը` ի նպաստ Հայաստանի համայնքների ներդաշնակ զարգացման: Մշակվել է քառամյա ռազմավարության ծրագիր: Համայնքի ակտիվ բնակիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն, ըստ առաջնահերթության, կդասակարգի համայնքի խնդիրները: 
Սույն Հուշագրի կնքմամբ կողմերը հաստատում են, որ պատրաստ են համատեղ ուժերով խթանել տեղական ինքնակառավարմանը, խրախուսել համայնքային զարգացմանը և նպաստել համայնքի ռազմավարական խնդիրների մասնակցային պլանավորմանն ու իրականացմանը:

 

Լավագույն մարզական բակ

2010 թվականի ամռանը Ախթալայում կառուցված խաղահրապարակը «Լավագույն մարզական բակ» ստուգատեսում գրավել է երկրրորդ տեղը, որի համար շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ:

 

Սեպտեմբերի 1-ը Ախթալայում

Սեպտեմբերի 1-ը ինչպես Հայաստանում, այնպես էլ Լոռու մարզի Ախթալա քաղաքում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր:

Ախթալայի քաղաքապետ Հայ Խաչիկյանը շնորհավորեց սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:
Շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանալով հետաքրքիր, հայտնություններով հարոււստ ու հաջողություններով լի ուսումնական տարի, քաղաքապետը գրենական պիտույքներով լի պայուսակներ նվիրեց առաջին դասարանցիներին:

 

Խորովածի համահայկական փառատոն – երբ գալիս է սեպտեմբերը

Ախթալայի քաղաքապետարանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպում է Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը:

Փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Փառատոնին հրավիրված է ֆիլմի գլխավոր դերակատար, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը, որի բրոնզաձույլ արձանը’ խորոված անելիս, կբացվի Ախթալայում՝ միջոցառման ընթացքում (մեծ դերասանը տվել է մասնակցության իր նախնական համաձայնությունը): Միջոցառմանը նախատեսվում է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը:

Միջոցառման հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Մասնավորապես’ ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ պատրաստվել է 20 մետրանոց մանղալ, որը փառատոնի ժամանակ տրամադրվելու է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, որոնք պատրաստելու են խորովածի իրենց ազգային տարատեսակները:

Փառատոնը ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում: Անգամ հեռավոր Հունաստանում բնակվող ախթալեցիներ խորովածի փառատոնի օրերին այցելում են Հայաստան’ մասնակցելու միջոցառմանը:

Փառատոնի աջակիցներ և հովանավորներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Լոռու մարզպետարան, Ախթալայի քաղաքապետարան, «Արվասար» ռեստորան, «Լոռվա ձոր» հայրենակցական միություն և այլն:

 

Մարզական

Հոկտեմբերի 23-25-ին Հայաստանում տեղի կունենա հեծանվասպորտի միջազգային մրցաշար « Բարեկամության կամուրջ» անվանումը կրող մայրուղով: Մրցաշարին կմասնակցեն հեծանվորդներ  Վրաստանից, Իրանից եւ Հայաստանից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հայաստանում նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, եւ այն կընթանա Ախթալա քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո:

 
Այլ հոդվածներ...
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish