Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Նորություններ

ՍՊՈՐՏԸ ՀԱՐԳԻ ՏԵՂ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ

 

 

 

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔ

Թվում է բոլորիս ծանոթ են այս բառերը ,,առողջ մարմնում առողջ ոգի,, սակայն քչերն են այս կարգախոսով ուղեկցվում:Եվ թերևս այս հարցը իսպառ վերանար եթե չլիներ մեր պետության անմիջական վերահսկումն այս գործընթացի վրա:

Ահա Ախթալա համայնքը նույնպես մտահոգված է իր գալիք սերունդի առողջությամբ և պարբերաբար համայնքում անց են կացվում մարզկան միջոցառումներ:

Այս միջոցառումներին մասնակցում են բոլորը՝ թե մեծերը և թե փոքրերը:Մսնակցում են որ հաղթեն,հաղթեն ծուլությանն ու անբանությանը,հաղթեն կյանքում, դժվարությանն ու հաղթանակած կառուցեն իրենց ապագան ,ապագա որից կախված է մեր բոլորիս բարեկեցությունն:

 

 

ԱԽԹԱԼԱՆ ՀԱՄՏԵՍԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԻՆ

 

 

 

 

 

 

ԱԽԹԱԼԱՆ ՀԱՄՏԵՍԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Արդեն վորերորդ տարին է ,,Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստան,, կազմակերպությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կազմակերպում է համտեսի փառատոն:Ամենամյա դարձած այս տոնին իրենց ներկայությունն էին ապահովել և Ախթալա համայնքը պատվով ներակայացրել Ախթալա համայնքի մի խումբ երիտասարդներ:

Փառատոնին մասնակցում են Հայաստանի մի շարք համայնքներ,և իհարկե յուրաքանչյուրև իր հետ բերել էր իրենց շրջանին հատուկ ուտեստները:

Անհնար է նկարագրել կերակրատեսակների այն բազմազանությունը որ այդտեղ ներկայացված էր:

Սակայն այդ օրը մարդիկ միայն համտեսի համար չէ որ հավաքվել էին,նրանք այստեղ էին եկել շփվելու բարձրարժեք արվեստի մի շարք ճյուղերի հետ՝երգ և պար, նկարչություն ու ծեփագործություն,որին մասնակցում էին ինչպես վարպետ կատարողներ այնպես էլ սկսնակներ,ինչու չէ նաև ցանկացողները կարող էին իրենց ուժերը փորձել նշված արվեստներում:

Դե էլ ինչ Ախթալա առանց խորովածի:Եվ ահա Ախթալա համայնքի ներկայացուցիչների սեղանի շուրջ հավաքվածներին հրամցվեց ավանդական և այլ տարատեսակ բաղադրատոմսերով պատրաստված խորոված:

Այ այստեղ են ասել լավ է տեսնել քան թե լսել…

 

 

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ

Արդեն որերորդ տարին է Ախթալայի բնակչությունը ինչու չէ նաև բուժ. աշխատողները  ցանկություն էին հայտնում նոր բուժ կենտրոնի կառուցման:Հին բուժ կենտրոնը,որը կառուցվել է դեռևս Խորհրդային կարգեի ժամանակ,գտնվում էր կիսախարխուլ վիճակում,հիգիենիկ նորմերին չէր համապատասխանում:Այս հարցը գտնվում էր Ախթալայի քաղաքապետարանի ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության  ուշադրության կենտրոնում:

Եվ ահա եկավ այն բաղձալի օրը երբ մեր բոլորի երազանքը ի կատար ածվեց,կառուցվեց նոր առողջության կենտրոն,կենտրոն որը ուղղակի հիացնում էր թե արտաքնապես և թե որոկական առումով:

Բացման հանդիսավոր արարողության իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Առողջապահության նախարար Դ.Դումանյանը և այլ բարձրաստիճան այրեր:

Ներկա գնվողներից շատերը իրենց խոսքի մեջ նշեցին որ այսպիսի կենտրոնում գտնվելը առվել ևս աշխատելը մեծ պատիվ է իրենց համար:

Այս կենտրոնը ունակ է սպասարկել ինչպես Ախթալա այնպես էլ այլ համայնքներ քանի որ այն հագեցած է թե ժամանակակից սարքավորումներով և թե բարձր մասնագիտական հմտությունների տեր բժիշկներով և բուժանձնակազմով:

 

Սեպտեմբերի 1-ը Ախթալայում

Ինչպես ամեն տարի այս տարի ևս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Ախթալայի քաղաքապետարանը առաջին դասարանցիներին նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ: Ավանդույթ դարձած այս միջոցառմանը  մասնակցում էին ոչ միայն առաջին դասարանցիները այլ նաև նրանց ծնողները և բարձր դասարանի աշակերտներ,որոնք էլ իրենց հիացմունքը չէին թաքցնում այս կապակցությամբ:

 

Խորովածի համահայկական 5-րդ փառատոն

Սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անց է կացվելու արդեն ավանդական դարձած Խորովածի 5-րդ միջազգային փառատոն-մրցույթը: Այս տարի փառատոնի մշակութային մասին իրենց մասնակցությունը կունենան առաջատար մշակութային, թատերական և պարային խմբեր` սկսած հայկական-ժողովրդականից մինչև համաշխարհային փոփ-ռոք: Կցուցադրվեն նաև հայ և վրացի նկարիչների գործեր: Փառատոնն այսուհետ կկրի «Խորովածի,երաժշտության և արվեստի» փառատոն անվանումը:

Փառատոնի պաշտոնական բացումը` 13:00, ավարտը` 17:00:

 

Ախթալայի արվեստի դպրոցը համալրվում է խմբակներով և անհրաժեշտ գույքով

 

2011թվականի հունիսի 3-ից Քաունթերփարթ ինթերնեշնլն գործընկեր համայնքներում մեկնարկեց իր « Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում համայնքում գործող ՀԱԽ-ը (համայնքի ակտիվ խումբ) հնարավորություն ունեցավ համատեղ ուժերով վեր հանել իրենց հուզող ամենակենսական խնդիրները, որոշել դրանց առաջնահերթությունը և սեփական մասնակցությամբ իրականացնել այդ խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ:

Ախթալա համայնքի ակտիվ խմբի թիրախում այս անգամ երեխաներն էին: Քանի որ դպրոցն իրականացնում է բազմաթիվ ուսումնական պրոցեսներ, որոնք զարգացնում են մեր երեխաների մեջ առկա գիտելիքներն ու հմտությունները, որոշվեց նախ և առաջ դպրոցի համար ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ և բացել 2 նոր խմբակներ` նկարչության և քանդակագործության:

Այժմ իրականացման փուլում է Ախթալա համայնքի արվեստի դպրոցի գույքի համալրման ծրագիրը: Ծրագրի հաջորդական գործողությունները իրականացվում են աշխատանքայի խմբի անմիջական աջակցությամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 2 միլիոն 500 հազար դրամ, որից 2 միլիոն ներդրումը կատարում է Քաունթերփարթ ինթերնեշնլը, իսկ 500 հազարը` Ախթալայի քաղաքապետարանը:

 

 
Այլ հոդվածներ...
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish