Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով ԱրենՍասունիԱղաբաբյանի հայտը `
Որոշում եմ.
1.Արեն Սասունի Աղաբաբյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ախթալա, քաղաք Ախթալա, Թումանյան փողոց 2-րդ փակուղի 4/6 (ծածկագիր՝ 06-003-0009-0028, վկայական թիվ 13092022-06-0041) հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 0․00521 հա հողամասի վրա ավտոտնակի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Արեն Սասունի Աղաբաբյանին `
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման,
2) կառուցապատման (վերականգնման և ուժեղացման) աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշմամբ հաստատված կարգի N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: