Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Ախթալա համայնքի Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով <<ԲԷՑ>> ՓԲԸ-ի 28.06.2022 թվականի դիմումը և հիմք ընդունելով Ախթալա համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ախթալա համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Տալ համաձայնություն`
1. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի տարածքում գտնվող 06-069-0221-0043, 06-069-0230-0040, 06-069-0282-0008, 06-069-0273-0027, 06-069-0292-0016, 06-069-0309-0021 ծածկագրերի ընդհանուր՝ 0,05712 հա մակերեսով վարելահողի, 06-069-0233-0014 ծածկագրի 0,01553 հա հնդավոր այգու և 06-069-0302-0049 ծածկագրերի 0,00942 հա մակերեսով խաղողի այգին, ընդամենը 0,08207 հա մակերեսով հողատեսքի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը ` փոփոխելու էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության:
2.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի տարածքում գտնվող 06-073-0205-0011, 06-073-0207-0032, 06-073-0208-0020, 06-073-0226-0012, , 0.05 հա մակերեսով հողատեսքի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը ` փոփոխելու էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության:
3.Ուժը կորցրած ճանաչել Ախթալա համայնքի ավագանու 10.02.2022 թվականի թիվ 9-Ա որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից