Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24 րդ ենթակետի դրույթներով, 36 -րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և «Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ, 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Ախթալա համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 19.09.2022 թվականի նիստի արձանագրությունը՝
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 24 տան բնակիչներ Փաշիկ Արթուրի Ղարագյոզյանի /ծնված՝ 28.05.2007թ./ և Սեդա Արթուրի Ղարագյոզյանի / ծնված՝ 27.05.2008 թ. / համար խնամակալ նշանակել Փաշո Սահակի Մաթոսյանին։
2. Փաշո Սահակի Մաթոսյանին վերապահել ստանալու և տնօրինելու Փաշիկ Արթուրի Ղարագյոզյանի և Սեդա Արթուրի Ղարագյոզյանի հասանելիք թոշակը, նպաստը և դրամական այլ մուտքերը՝ նրան պահելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: