Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնք
(098) 206753 akhtala2008-2010@mail.ru, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 238-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Սերժիկ Լևոնի Ալավերդյանի հայտը ` 

Որոշում եմ.

1.Սերժիկ Լևոնի Ալավերդյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ախթալա, քաղաք Ախթալա, Թումանյան փողոց 17/1 (ծածկագիր՝ 06-003-0008-0002, վկայական թիվ 03072020-06-0013) հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 0․17267 հա հողամասի վրա մառանի կառուցման աշխատանքների  նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2.Սերժիկ Լևոնի Ալավերդյանին `
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման,
2) կառուցապատման (վերականգնման և ուժեղացման) աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշմամբ հաստատված կարգի N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի  համայնքապետարան ներկայացնելուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

Համայնքի ղեկավար՝                             ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ախթալա