Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնք
(098) 206753 akhtala2008-2010@mail.ru, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 240-Ա

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16 /ՕԳՈՍՏՈՍԻ/ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 213-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀօրենքի 42-րդև 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով ,ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Նորոշման 34, 47 կետերով և հաշվի առնելով, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 13/09/2022 թվականի թիվ Կ-13092022-06-0102 կասեցումը,  

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

 

 1.     Ախթալա  համայնքի քաղաք Ախթալա Ս.Օրջոնիկիձե փողոց թիվ 9/2 հասցեի,   համայնքի ղեկավարի 08/07/2022  թվականի թիվ 175-Ա որոշմամբ համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված 72.3 քմ արտաքին մակերեսով  բնակելի տունը ՝  զբաղեցրած 0,02953 հա մակերեսով հողամասը, օտարելու մասին 16/08/2022 թվականի թիվ 213-Ա որոշման 1-ին կետում  << ընդհանուր 215300  /երկու  հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր ՀՀ դրամ / արժեքով  , որից 63200  դրամը   շինությունների համար, իսկ 152100 դրամը զբաղեցրած հողամասի համար>>արտահայտության փոխարեն կարդալ << ընդհանուր 341680  /երեք  հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր ութսուն ՀՀ  դրամ / արժեքով, որից 189580 դրամը
շինությունների համար, իսկ 152100 դրամը զբաղեցրած հողամասի համար>> արտահայտությամբ:

 2.    Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

Համայնքի ղեկավար՝                             ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ախթալա