Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնք
(098) 206753 akhtala2008-2010@mail.ru, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 242-Ա

ՓԱՇԻԿ ԱՐԹՈւՐԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ և ՍԵԴԱ ԱՐԹՈւՐԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓԱՇՈ ՍԱՀԱԿԻ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ  հոդվածի 1-ին  կետի  24 րդ  ենթակետի դրույթներով, 36 -րդ  հոդվածի  2-րդ  կետի  2-րդ  ենթակետի և «Քաղաքացիական  օրենսգրքի»  33-րդ, 34-րդ  հոդվածների  դրույթներով  և հիմք  ընդունելով  Ախթալա համայնքի  Խնամակալության  և  հոգաբարձության  հանձնաժողովի 19.09.2022 թվականի նիստի  արձանագրությունը՝

                                                                                               Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 24 տան բնակիչներ Փաշիկ Արթուրի Ղարագյոզյանի /ծնված՝  28.05.2007թ./ և Սեդա Արթուրի Ղարագյոզյանի / ծնված՝ 27.05.2008 թ. / համար խնամակալ նշանակել Փաշո Սահակի Մաթոսյանին։
2. Փաշո Սահակի Մաթոսյանին  վերապահել ստանալու և տնօրինելու Փաշիկ Արթուրի Ղարագյոզյանի և Սեդա Արթուրի Ղարագյոզյանի հասանելիք թոշակը, նպաստը և դրամական այլ մուտքերը՝ նրան պահելու համար:

 

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                             ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ախթալա