19.12.22
Ախթալայի համայնքապետարան
|
|
|
05.10.22
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության բնագավառի ջատագովներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:Ձեր ամենօրյա աշխատանքով դուք եք կերտում մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է: Եւ հենց ձեր կատարած աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, ովքեր կձեւավորեն մեր հանրությունը՝ որոշելով պետության ապագան։Կրկին շնորհավորելով այսօրվա լուսառատ տոնի առթիվ ՝ քաջառողջություն ...
Մանրամասն |
|
29.09.22
Ախթալայի համայնքապետարան
|
ՕՐԵՑՕՐ Է ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ՈՒ ԳԵՂԵՑԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ Ախթալա քաղաքի կենտրոնական հրապարակն է՝ ամբողջովին ասֆալտապավտած: Հարկ է նշել, որ քաղաքի կառուցումից ի վեր այն երբեւէ կապիտալ չէր նորոգվել: Նշենք նաեւ, որ արդեն մեկնարկել են կենտրոնական Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Շարունակելի...
|
|
23.09.22
Ախթալայի համայնքապետարան
|
Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի(ՀՏԶՀ) «Սոցիալական ներդրումների եւ Տարածքային զարգացում» ծրագրի շրջանակներում Ախթալա համայնքի ներկայացրած «Ախթալայի համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող հիմնարկների (վարչական շենքերի, նախակրթարանների, մշակույթի տների), համայնքային պատկանելիության խմելու ջրի պոմպակայանների եւ ալրաղացի տարածքներում ֆոտովոլտային կայանների կառուցում» ծրագրային փաթեթն ամբողջությամբ հաստատվել է:Մինչեւ տարեվերջ կայանները կկառուցվեն եւ կհանձնվեն շահագործման: Արդյունքում համայնքի էներգետիկ ծախսերը կկրճատվեն, խնայողությունները կուղղենք համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Դառնալով ինքնավար արտադրողներ զերծ կմնանք նաեւ էլեկտրաէներգիայի ...
Մանրամասն |
|
12.09.22
Ախթալայի համայնքապետարան
|
Յուրաքանչյուր ծրագրի իրականացում միտված է ավելի բարեկեցիկ դարձնել բնակիչների համար իրենց միջավայրը, իսկ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է կամք, նպատակասլացություն եւ ներդրում: Այսինքն՝ այն ամենն, ինչ անում ենք մեր ամենօրյա աշխատանքում:Բնակավայրերում առկա հիմնախնդիրները մշտապես քննարկվել ու քննարկվում են բնակիչների հետ, եւ ըստ այդմ էլ որոշվում ծրագրերի իրականացման առաջնահերթությունները:Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի կենտրոնական փողոցը մասնակի ասֆալտապատվել էր դեռեւս 2019 թվականին, այժմ ընթանում են նշված փողոցի մնացած հատվածի բարեկարգման աշխատանքները։ Նեղոցեցիների համար առաջնային ու հիմնական ճանապարհը շուտով կդառնա շահագործման համար պիտանի։ Գալիք` ...
Մանրամասն |
|
05.09.22
Ախթալայի համայնքապետարան
|
Մշտապես հաղորդկից լինելով բնակիչների բարձրաձայնած հիմնախնդիրներին եւ ըստ այդմ առաջնորդվելով էլ այս պահին իրականացվում են Շամլուղ քաղաքի ֆուտբոլի դաշտի վերանորոգման աշխատանքները։   Շուտով Շամլուղում կունենաք հիմնանորոգված ֆուտբոլի դաշտ, ինչը միանշանակ խթանելու է բնակավայրի մարզական կյանքը՝ ապահովելով առողջ ապրելակերպ։   Հարկ է նշել, որ համայնքում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի շինարարական աշխատանքերին ներգրավվում են նաեւ համայնքաբնակներ՝ այդպիսով լուծելով ժամանակավոր զբաղվածության հարց։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |