Ախթալայի համայնքապետարանի գործընկեր ՀԿԿենտրոնը«ԲյուջեՏաՎարիր» ծրագրի շրջանակներում հայտարարում է համայնքային կազմակերպիչների կանչ
Ալավերդի,
Ախթալա,
Գյուլագարակ,
Թումանյան,
Մեծավան,
Ստեփանավան,
Տաշիր,
Օձուն համայնքներում։
Համայնքային կազմակերպիչ կարող ես դառնալ, եթե՝
Ախթալա խոշորացված համայնքի բնակիչ ես,
հետաքրքրված ես տեղական ինքնակառավարմամբ,
պատրաստ ես օգնել քո համայնքի երիտասարդներին՝ զարգացնելու իրենց գիտելիքները,
ակտիվ ես և ցանկանում ես կամավորական փորձառություն ձեռք բերել/զարգացնել ՀԿ Կենտրոնի հետ,
պատրաստ ես աջակցել առցանց խաղի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, ապա բաց մի՛ թող այս հնարավորությունը և դիմի՛ր։
Գրանցվելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։
Մանրամասն տեղեկությունների համար՝
https://docs.google.com/.../1FAIpQLSe1QELy8t8.../viewform...
—
«ԲյուջեՏաՎարիր» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։
ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։