ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /26.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, <<Ախթալայի ԼՀԿ>> ՓԲԸ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ /1-ին փուլ/ հանրային քննարկումներին և հանրային բաց լսումներին, որը տեղի կունենա ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանում՝ 2020 թվականի հուլիսի 28-ին ժամը 13:00-ին :
Շահագրգիռ անձինք կարող են Ախթալա համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված <<Ախթալայի ԼՀԿ>> ՓԲԸ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյա նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2020 թվականի հուլիսի 16-ից հուլիսի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.akhtala.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (akhtala.lori@mta.gov.am akhtala2008-2010@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Ախթալայի համայնքապետարան: